Բնապահպանություն

Միջոցառումներ՝ «Դիլիջան» ազգային պարկում ապօրինի անտառահատման դեպքերը կանխելու ուղղությամբ

2021 թ. հոկտեմբերի 28-ին «Բնապահպանի տուն» ՀԿ ներկայացուցիչները ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում են տվել այն մասին, որ 2021 թ. հոկտեմբերի 20-ին բնապահպանների խմբով շրջագայության ընթացքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի տարածքում հայտնաբերել են 4 հատ թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, որի վերաբերյալ տեղեկացրել են նույն ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի պետին և տեղամասի պետին, ովքեր չեն կազմել անտառախախտման արձանագրություն:

Բացի այդ, 2021 թ. հոկտեմբերի 27-ին, նույն տարածքում հայտնաբերել է ևս 5 թաց, կանգուն ծառերի ապօրինի հատման փաստ, ինչի մասին տեղեկացրել են նույն պաշտոնատար անձանց, սակայն կրկին որևէ միջոց չի ձեռնարկվել: Հաղորդման վերաբերյալ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան» տեղամաս-մասնաճյուղի 9-րդ պահաբաժնում՝ մատնանշած վայրում, առկա են ապօրինի հատված 9 ծառերի կոճղեր և 5 ծառի ճյուղեր:

Դեպքի առթիվ 2021 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության Դիլիջանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափի վնաս) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դիլիջանի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել է, որ հասարակական կազմակերպության ներկայացուցչի հայտնած տվյալը փոխանցվել է իրավասու պաշտոնատար անձանց, սակայն ապօրինի հատված ծառերի կոճղերը հայտնաբերելու ուղղությամբ պատշաճ աշխատանք չի տարվել, ինչի արդյունքում անտառախախտման դեպքն արձանագրվել է ահազանգից միայն 8 օր անց՝ ՀԿ անդամի կողմից ոստիկանությունում հաղորդում ներկայացնելու հետևանքով:

Բացի այդ, 2021 թ. հոկտեմբերի 27-ին ՀԿ-ի անդամի կողմից նույն կերպ փոխանցված ահազանգի հիման վրա, անտառապահը հայտնաբերել է նշված վայրից շուրջ 2կմ հեռավորության վրա գտնվող 5 հատ ապօրինի հատված ծառերի կոճղեր և ճյուղեր, ինչի մասին տեղեկացրել է մասնաճյուղի ղեկավարին, իսկ վերջինս էլ՝ պահպանության բաժնի պետին: Սակայն վերջինս, առանց հիմնավոր պատճառաբանության, հայտնել է, թե հայտնաբերված անտառախախտումը չի կատարվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածքում, այն Դիլիջան համայնքինն է և կարգադրել է չկազմել անտառախախտման արձանագրություն:

Մինչդեռ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ տարածքը հանդիսանում է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության տարածք: Այսպիսով՝ կատարված նախաքննությամբ պարզվել է, որ երկու դեպքերում էլ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով մի դեպքում չեն հայտնաբերել, իսկ մյուս դեպքում պատշաճ չեն արձանագրել անտառախախտման դեպքերը, և բավարար միջոցներ չեն ձեռնարկել անտառախախտումը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հաշվի առնելով, որ անտառախախտման յուրաքանչյուր դեպքում առանձին պետությանը պատճառված վնասը չի գերազանցել 1.000.000 դրամը, քրեական գործով քրեաիրավական գնահատականի չեն արժանացվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վերը նշված պաշտոնատար անձանց արարքները: Սակայն նկատի ունենալով, որ նման վարքագիծն ինքնին հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք է՝ Տավուշի մարզի դատախազությունը միջնորդագրով դիմել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն՝ ձեռնարկելու խիստ միջոցներ նմանատիպ երևույթները կանխելու, բացառելու ուղղությամբ:

Նախարարությունից ստացված պատասխան գրությամբ տեղեկացվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի թիվ 9 պահաբաժնի անտառապահը, ինչպես նաև մասնաճյուղի ղեկավարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Բացի այդ, նախարարությունից հայտնել են, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ուսումնասիրելով և քննարկելով «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի նշված պահաբաժնում կատարված անտառախախտման դեպքերը` մշակել է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում անտառախախտման ահազանգերի գրանցման վերաբերյալ ընթացակարգ` նմանատիպ անտառախախտման նախադեպերը բացառելու և հետագայում կանխելու նպատակով:

Թիվ 1

Recent Posts

Թրամփն ու Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին ԱՄՆ…

10 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է Քրիստինա Քվինին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա…

11 hours ago

Բայդենը նշել է, որ Սերժ Սարգսյանն իրեն խնդրել է՝ չթեժացնի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը. Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը խորհրդարանական ամբիոնից հրապարակեց 2010-2012 թվականին նկարահանված մի տեսանյութ ԱՄՆ-ի՝…

11 hours ago

Թրամփը ձգտում է վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը. Վենս

Ջեյ Դի Վենսն հայտարարել է, որ Թրամփը ձգտում է «վերաբալանսավորել համաշխարհային առևտուրը»՝ միաժամանակ հայտարարելով ԱՄՆ-Հնդկաստան…

11 hours ago

Կաթողիկոսը կմեկնի Հռոմի Պապի թաղմանը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն ներկա կլինի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վերջին հրաժեշտի արարողությանը. այս…

12 hours ago

Դեսպան Քվինը քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը հանդիպել է Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու…

12 hours ago