Լրահոս 24/7

Վիճաբանություն, ծեծկռտուք ու դանակահարություն Այնթափում (տեսանյութ)

Հունվարի 2-ին նույն դեպքի վերաբերյալ ոստիկանության Մասիսի բաժնում երկու ահազանգ է ստացվել։

Ժամը 3-ի սահմաններում Այնթապ գյուղի մի բնակչուհի 1-02 է զանգել և հայտնել, որ որդուն դանակահարել են, մյուս ահազանգը ժամը 4.30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից է եղել. հերթապահ քույրը հայտնել է, որ մարմնի տարբեր հատվածների ծակած-կտրած վերքերով 34-ամյա մի տղամարդ է բուժօգնության տեղափոխվել։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ սկզբում` Այնթապ գյուղ, ապա հիվանդանոց մեկնած իրավապահները պարզել են ոչ միայն դեպքին վերաբերող մի շարք հանգամանքներ, այլև կասկածվողների ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ նույն օրը տուժողի ծանոթները, որ Ոսկեհատ գյուղում բնակվող ամուսիններ են, ժամը 3-ի սահմաններում նրա տուն էին գնացել։ Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էին։ Վեճի ընթացքում ծանոթ տղամարդը դանակահարել, իսկ նրա կինը քարով ու օղու կոտրած շշով հարվածներ էր հասցրել տուժողին։

Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողները ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և խոստովանել կատարածը։

Նրանք նաև ներկայացրել են հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով ծալովի դանակը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տղամարդը ձերբակալվել է, կինը՝ ստորագրությամբ բաց թողնվել։
Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, նախաքննությամբ պարզվում են։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

13 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

14 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

15 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

15 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

16 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

16 hours ago