Լրահոս 24/7

Ղազախստանում ձերբակալել են Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահին

Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի նախկին նախագահ Քարիմ Մասիմովը ձերբակալվել է պետական դավաճանության կասկածանքով։

Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ազգային անվտանգության կոմիտեին:

Հունվարի 6-ին Ազգային անվտանգության կոմիտեն պետական դավաճանության փաստի առթիվ մինչդատական հետաքննություն է սկսել Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 1-ին մասով:

«Նույն օրը տվյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և ժամանակավոր պահման մեկուսարան են տեղափոխվել ԱԱԿ նախկին նախագահ Կ.Կ. Մասիմովն ու այլ անձինք», – նշված է հաղորդագրության մեջ:

Երեկ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին խորհրդական Երմուխամետ Երտիսբաևը հայտարարել էր, որ երկրում ճգնաժամի պատճառներից մեկը որոշ բարձրաստիճան պաշտոնյաների և իրավապահների դավաճանությունն է: Նա կատարվածը որակել էր որպես պետական հեղաշրջման և զինված ապստամբության փորձ և ասել` կատարվածի ծավալներից կարելի է հասկանալ, որ առանց իշխանության վերին էշելոնի դավաճանների նման բան հնարավոր չէր իրականացնել։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

4 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

5 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

6 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

7 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

7 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

8 hours ago