Ֆիլմերի և սերիալների արտադրության ամենահայտնի հարթակը՝ Netflix-ը, իր վերջին նախագծերից մեկում՝ WW2 in color: road to victory (Երկրորդ համաշխարհային պատերազմն իր գույներով. ուղի դեպի հաղթանակ) ցուցադրել է քարտեզային կադրեր, որոնցում Հայաստանի տարածքը ներառում է Արևմտյան Հայաստանի տարածքը ևս։
Թուրքիայում դրան կոշտ են արձագանքել։ Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների Turk Degs կենտրոնը Twitter-ում գրել է.
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս բոլոր փորձերը»։Իսկ Yeni Akit թերթը գրել է, որ Netflix-ը «թշնամաբար է տրամադրված թուրքերի նկատմամբ», քանի որ «Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանը ցուցադրվել է որպես Հայաստան»։
«Սա շիզոֆրենիա է։ Նրանք փորձում են իրենց միտքը և հիվանդ խաղերը հարմարեցնել քարտեզին: Թող վերջ տան այս հակաթուրքական ընկերության հեռարձակումներին Թուրքիայում»,–֊ գրել է թերթը։Թուրքիայում աղմուկ հանած սերիալի էպիզոդը Ստալինգրադի ճակատամարտի մասին է, որում Armenia անունը դուրս է գալիս ժամանակակից Հայաստանի տարածքից՝ անցնելով դեպի Կարս և Արևմտյան Հայաստանի այլ մարզեր։
Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…
Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…
Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…