

Հունվարի լույս 7-ի գիշերը, ժամը 04.10-ին, Դիլիջան-Վանաձոր ճանապարհի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած ոստիկանության Իջևանի բաժնի և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, մեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար, Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 28-ամյա երիտասարդի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան։
Հետագա միջոցառումներով հայտնի է դարձել, որ տրանսպորտային միջոցի սրահում ապօրինի հրազեն կա։ Դիլիջանի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի 21-ամյա ուղևորը «Ժիգուլու» հետևի նստելատեղի տակից ներկայացրել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ լիցքավորված 13 փամփուշտով։
Ինքնաձիգը զննությամբ վերցվել, փաթեթավորվել ու կնիքվել է՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկելու համար: Երիտասարդը հայտնել է, որ ինքնաձիգը գտել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի տարածքից: Այս տեղեկությունն ու այլ հանգամանքներ քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…