Լրահոս 24/7

2 օրից կսկսվի ՀԱՊԿ զորքերի փուլային դուրսբերումը Ղազախստանի տարածքից. Տոկաև

ՀԱՊԿ երկրների խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը Ղազախստանում հաջողությամբ ավարտվել է:

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նրա խոսքով՝ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի փուլային դուրսբերումը կսկսվի երկու օրից, այն կտևի 10 օրից ոչ ավելի։

Մեջլիսում (խորհրդարանի ստորին պալատում) իր ելույթի ժամանակ Տոկաևն ասել է, որ իրավիճակը Ղազախստանի բոլոր շրջաններում կայունացել է։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հավելել է, որ Ղազախստանը օրինական կերպով, համապատասխան բոլոր ընթացակարգերով օգնության խնդրանքով դիմել է ՀԱՊԿ-ին։ Նախագահը մեջլիսում խիստ  քննադատել է երկրի Ազգային անվտանգության կոմիտեի աշխատանքը, որը «վտանգը չի տեսել և չի կանխել այն՝ նախքան սկսելը»։

«Ռադիկալ միջոցների կատարողների նախապատրաստումն իրականացվել է դավադիր ձևով։ Ազգային անվտանգության կոմիտեն, որպես լիազոր մարմին, չկարողացավ և չցանկացավ հստակ գնահատական տալ այս դիվերսիոն աշխատանքին, չնկատեց ազգային անվտանգությանը սպառնացող կրիտիկական վտանգը։ Հարձակման կազմակերպիչներին մնում էր միայն մի պատրվակ գտնելը, որն ամեն դեպքում կհայտնվեր»,- համոզված է Ղազախստանի նախագահը։

Հունվարի 2-ին Ղազախստանում բողոքի ակցիաներ են սկսվել հեղուկ գազի գների բարձրացման պատճառով, որոնք հետագայում վերաճել են ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների։ 

ՀԱՊԿ-ը հունվարի 6-ին հայտարարել է Ղազախստանում խաղաղապահ առաքելություն սկսելու մասին։ Հայաստանից ՀԱՊԿ զորամիավորման կազմում Ղազախստան է մեկնել 100 զինծառայող:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

13 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

13 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

14 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

14 hours ago