Լրահոս 24/7

ՔՊ–ն փոխում է ԱԺ կանոնակարգը. Արթուր Ղազինյանի չընտրվելու հարցը կլուծվի այլ ճանապարհով

ԱԺ մեծամասնությունը որոշել է լուծել ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի` ընդդիմությանը պատկանող պաշտոնում թեկնածուի ընտրության` արդեն շուրջ կես տարի ձգձգվող խնդիրը։ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը («Նավակ ճոճող») այդ նպատակով առաջարկում է փոփոխել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը։

Օրենքում առաջարկող փոփոխությունների նախագիծն այսօր քննարկվեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։Նախագիծը ներկայացնելիս Գաբրիելյանը նշեց, որ ԱԺ կանոնակարգով նախատեսվում է հանձնաժողովի փոխնախագահի ընտրությունն իրականացնել հանձնաժողովի ձևավորումից հետո 5 օրվա ընթացքում։ Իսկ թե ինչ է լինում, երբ հանձնաժողովի փոխնախագահ չի ընտրվում, նրա խոսքով, օրենքը չի հստակեցնում։

«Օրենքը պրակտիկ կիրառման մեջ ցույց է տվել, որ այս մասով բաց ունի»,– ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` այսօր այդ խնդրին է բախվել պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, բայց բացառված չէ, որ վաղն այդ նույն խնդիրը կարող է ծագել ԱԺ ցանկացած այլ հանձնաժողովում։«Նախագիծն այն մասին չէ, որ ես ուզում եմ Դոնթի բանաձևով ձեզ տրամադրված տեղակալի տեղը այսպես ասած, կներեք արտահայտությանս համար, ձեզանից խլել։ Այդ տեղը, այո, ձերն է։ Ես ուղղակի ուզում եմ, որ առաջիկայում նման կազուս այլևս տեղի չունենա, մենք այս հարցը կարգավորենք»,– ասաց Գաբրիելյանը` դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին։

Ընդդիմադիր պատգամավորը իշխանական գործընկերներին հիշեցրեց հանձնաժողովի փոխնախագահի շուրջ ծավալված իրադարձություններն ու եզրակացրեց. «Նման ձևով ո՛չ պառլամենտարիզմն է հարգվում, ո՛չ ժողովրդավարության սկզբունքը, այլ ուղղակի կոնկրետ սուբյեկտային ու սուբյեկտիվ ընկալումներով պայմանավորված որոշումների իրավական հիմք եք բերում»։ Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մեկնաբանեց, որ առաջարկվող փոփոխությամբ ընդդիմությունը չի զրկվում նոր թեկնածու առաջադրելու իրավունքից։

«Նախագծով որևէ տեղ, որևէ եղանակով, որևիցե մեկնաբանության պարագայում չի ասվում, որ եթե մարդը չի ընտրվել, հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում, ապա հավերժ, հավիտենական այլևս չի կարող առաջադրվել այդ պաշտոնում։ Ո՛չ, ասվում է հետևյալը` չընտրվելու պարագայում ներկայացվում է նոր թեկնածու»,– ասաց Վարդանյանը։

Քննարկման ավարտին հանձնաժողովը 3 դեմ, 7 կողմ ձայներով հավանություն տվեց նախագծին, ու այն առաջիկայում կներկայացվի արդեն ԱԺ–ի քննարկմանը։Նշենք, որ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստից հետո նախանշված է նաև պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում, սակայն, ի տարբերություն նախորդ 16 նիստի, փոխնախագահի ընտրության հարցը ներառված չէ։Հիշեցնենք` ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցությունը 14 անգամ առաջադրել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իսկ ԱԺ մեծամասնությունը 14 անգամ մերժել է նրան։

Ընդդիմադիրները հայտարարել են, որ այլևս թեկնածու չեն առաջադրելու, այդ օրվանից նրանք չեն մասնակցում հանձնաժողովի նիստերին։ Հանձնաժողովի` դեկտեմբերի 14-ի նիստում նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ՔՊ–ն թեկնածու չի առաջադրում, քանի որ չի շտապում ընդդիմությանը հասանելիք թափուր պաշտոնը վերցնել, ու այդ նպատակով ընդդիմությանը 1 շաբաթ ժամանակ էր տվել։ Մեկ շաբաթ անց` դեկտեմբերի 21-ին, Քոչարյանն ասել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դարձյալ թեկնածու չի առաջադրել, բայց իրենք բարի կամք են դրսևորում` ընդդիմությանը նորից հնարավորություն տալով կոնսենսուսի գալ իշխող ուժի հետ ու նոր թեկնածու առաջադրել։

«Եթե այդպիսի բան չլինի, համոզված եմ` հաջորդ արտահերթ նիստին ՔՊ–ն մեր խմբակցությունից տեղակալի թեկնածություն կներկայացնի»,– ասել էր նա։Ընդդիմությունն էլ իր հերթին հայտարարել էր, որ ԱԺ հանձնաժողովի նախագահի հայտարարությունը հակասում էր ԱԺ Կանոնակարգ օրենքին, որով հանձնաժողովի նախագահի թեկնածուին պետք է առաջադրի ընդդիմությունը։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

3 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago