Horeca style
11.01.2022

Հին Հռոմում կանայք անանուխի տերևներն օգտագործում էին որպես օծանելիք

Հին Հռոմում կանայք անանուխի տերևներն օգտագործում էին որպես օծանելիք

Անանուխի բոլոր տեսակներն ունեն մեկ ընդհանուր բան՝ նրանցից բավականին ուժեղ հոտ է գալիս։ Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնությունը սիրում է այդ բույրը։

Հետաքրքիր ու ռոմանտիկ պատմություն կապված անանուխի անվան հետ։ Այն այս բույսին տվել են Հին Հունաստանում, որտեղից անանուխը տարածվել է աշխարհով մեկ։ Մի լեգենդ կա Մինտա անունով մի գեղեցիկ աղջկա մասին։ Հադեսը՝ մահացածների թագավորության աստվածը սիրահարվեց նրան, իսկ նրա կինը՝ Պերսեփոնեն, պարզվեց, որ չափազանց խանդոտ էր․ նա զայրացավ և խեղճ աղջկան վերածեց կարճ ու աննկատ բույսի։ Հադեսը, իհարկե, վշտացած էր, բայց նա չկարողացավ վերադարձնել Մինթային իր արտաքին տեսքին։ Նա արեց այն, ինչ կարողացավ թերաճ թփին հրաշալի բուրմունք տվեց։

Հին Հռոմում ամեն ինչ շատ ավելի պարզ էր. հռոմեացիները սիրում էին անանուխ, բայց նրանք չէին հորինում իրենց սեփական լեգենդները։ Օգտագործում էին այս խոտը ճաշ պատրաստելու համար, դա ամենահայտնի համեմունքն էր: Կանայք անանուխի տերևներն օգտագործում էին որպես օծանելիք, իսկ ճյուղերը կարում էին բարձերի մեջ. նրանք ասում էին, որ անանուխի նուրբ բույրն օգնում է քնել և լավ երազներ է բերում։

Անանուխը օգտագործվել է և շարունակում է օգտագործվել որպես գլխացավի, աղիների հիվանդությունների, սրտխառնոցի և սպազմերի դեմ դեղամիջոց: Այն խթանում է ստամոքսը և նպաստում մարսողությանը: Անանուխը լայնացնում է արյունատար անոթները կարգավորում է սրտի աշխատանքը և լավացնում արյան շրջանառությունը։

Անանուխի եթերայուղն ամենահայտնիներից մեկն է աշխարհում։ Անանուխի բույրը վանում է մոծակներին և այլ միջատներին, մինչդեռ անանուխի լոսյոնները կարող են օգնել թեթևացնել մոծակների և այլ միջատների խայտոցներից հետո քորը։

Ասում են, որ անանուխի հոտը կարող է նույնիսկ վախեցնել մկներին։ Եթե ​​դուք տառապում եք ծովախտով և ձեզ վատ եք զգում, կարող եք մի քանի կաթիլ եթերայուղ լցնել արոմակուլոնի մեջ՝ այս բույսի հոտը կօգնի ազատվել անհարմարությունից։

Անանուխը բոլորովին անվնաս չէ։ Ինչպես ցանկացած դեղաբույս, այն ունի հակացուցումներ։ Չի կարելի անանուխ օգտագործել հղիության և կրծքով կերակրման ժամանակ:

Անանուխը կարելի է ավելացնել կոմպոտներին և մուրաբաներին, աղանդերին և հացաբուլկեղենի մեջ, սակայն հետաքրքիր է նաև, որ այն հիանալի կերպով բացահայտում է մսի համը։ Հիմնական բանը չափը չանելն է, հակառակ դեպքում մսի համն ընդհանրապես կկորչի։ Այս խոտաբույսը լավ համադրվում է նաև սուրճի հետ, եթե եփելու ժամանակ ավելացնեք անանուխի մի քանի տերև։

Գրիգ Հակոբյան

Լրահոս
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
15:17
Չինաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, ընդունեք սրտանց շնորհավորանքներս. Լի Ցյան
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
14:58
Այսօր ծառատունկ, հետո՝ տուրիստական ծրագիր. Նարեկ Կարապետյանը՝ Տիգրանաշենի զարգացման մասին
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
14:44
Ալիևն ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է սահմանազատումը. չկա պետություն, որ առանց պետական սահմանի անկախ է
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
14:32
Սրանք են այն արժեքները, որոնց պետք է անշեղորեն հետևենք և փոխանցենք գալիք սերունդներին․ Արսենյան
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
14:09
Լավրովը շնորհավորել է Միրզոյանին Անկախության օրվա առթիվ
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
13:46
Վարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին
13:32
ՀՀ-ն հաստատվել է որպես առաջադեմ երկիր, որը հարգանք է վայելում միջազգային ասպարեզում․ Տոկաևը՝ Փաշինյանին