

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը հերթական` արդեն 7-րդ անգամ կդրվի աճուրդի։Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ այն նշանակված է ս.թ. փետրվարի 10-ին, ժամը` 15:00-ին ։Աճուրդին մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 9-ն է։
Վաճառքի պայմանների համաձայն, աճուրդին մասնակցելու համար մասնակիցը պետք է 250 000 000 դրամ նախավճար մուծի։Ինչ վերաբերում է հյուրանոցի նախնական արժեքին, հրապարակված հայտարարությունում այն չի հստակեցվում։
Նշվում է միայն հյուրանոցի շենք-շինությունների, հողամասերի, անշարժ ու շարժական գույքերի գնահատված արժեքները, որոնց հանրագումարը կազմում է 10 908 050 000 դրամ։Պոտենցիալ գնորդը նաև շուրջ 5 մլն (4 944 600) դրամ վճարի` գույքի գնահատման համար։
«Գոլդեն փելեսը» դարձյալ վաճառքի հանելու որոշումը ՀՀ կառավարությունը կայացրել էր 2021թ–ի դեկտեմբերի 16–ին։ Այս անգամ, սակայն, ի տարբերություն նախկին 6` չկայացած աճուրդների, որոշվել է պոտենցիալ գնորդին թույլ տալ վճարումը կատարել 5 տարվա ընթացքում.1-ին վճարում՝ մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում,2-րդ-ը՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը,3-րդ-ը`մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը,4-րդ ը՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը,5-րդ ը՝ մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք` 2019 և 2020 թթ-ին պետությունն արդեն 6 աճուրդ էր կազմակերպել, սակայն հայտարարված բոլոր աճուրդներն էլ չեն կայացել` հայտեր չլինելու պատճառով։Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո հյուրանոցի գինը նվազեցվել էր։
Հիշեցնենք` 2019թ-ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։
Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…