

Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ լրացումներ
կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ասաց, որ առաջարկվող օրենսդրական նախաձեռնությամբ ինտերնետ շահումով խաղի գովազդի կարգավորումները վերադառնում են մինչև 2000 թվականը կարգավորումների դաշտ և տոտալիազատորների մասով նույնպես գովազդը մոտարկվում է այդ դաշտին։
«Այսինքն՝ մենք օրենքի ընդունումից հետո ունենալու ենք խաղատների, ինտերնետ շահումով խաղերի և տոտալիազատորների միասնական գովազդային դաշտ, ինչը ենթադրում է, որ գովազդ կթույլատրվի միայն 4 աստղանի և բարձր հյուրանոցներում, սահմանային անցակետերում և այնտեղ, որտեղ իրենք գործունեություն կծավալեն այդ շենքի ճակատային մասում և ներսում, մյուս վայրերում գովազդն արգելված կլինի»,-ասաց Արմեն Հայրապետյանը։
Նա նաև նշեց, որ թեև այս օրենքի ընդունումն ամբողջական խաղացողների աճի խնդիրը չի կարգավորելու, բայց էապես կրճատվելու է տեմպը, նոր խաղացողները, երիտասարդությունը այդ գայթակղությունը չի տեսնելու, չի ունենալու։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…