Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են Ալմաթիում ահաբեկչությունների, ավազակային հարձակումների և այլ հանցագործությունների ավելի քան 1,6 հազար մասնակիցների։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել են Ալմաթիի հրամանատարության գրասենյակում։
«Ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել ապօրինի գործողությունների, թալանի և այլ հանցագործությունների 1678 մասնակից, առգրավվել է 36 միավոր հրազեն և 1476 ռազմամթերք»,- ասվում է հաղորդագրությունում։
Հրամանատարության տվյալներով՝ ավազակային խմբերից մաքրվել են քաղաքի Ալատաու և Մեդեու շրջանների հատվածները։ Ալմաթիի պարագծի երկայնքով տեղադրված հինգ անցակետերում ոստիկանությունը ձերբակալել է 38 մարդու։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնք վերաճել են անկարգությունների ու ջարդերի։ Դրանք ուղեկցվել են հանրապետության բազմաթիվ քաղաքներում, առաջին հերթին՝ Ալմաթիում ոստիկանության, զինվորականների և կառավարական մարմինների վրա հարձակումներով։

















