Լրահոս 24/7

Պատերազմում զոհված զինծառայողներից 27–ի ընտանիքում 2022 թվականին համալրում է սպասվում

Արցախյան44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներից 27–ի մայրերը վերարտադրողական բժշկության ծրագրի շնորհիվ 2022 թվականին կրկին երեխա կունենան։Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին այսօր ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Զոհված զինծառայողների մայրերից 2–ն արդեն ծննդաբերել են, 27-ն էլ հղի են։ Շուրջ 200 շահառու դիմել է այդ ծրագրով»,– նշեց Փաշայանը և հավելեց, որ պետությունը ֆինանսավորում է զոհված զինծառայողների մայրերի համար վերարտադրողական բժշկությունը՝ առանց որևէ սահմանափակումների։

Հայկական վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն էլ նշեց, որ վերարտադրողական բժշկության բուժական գործընթացները միշտ երկար են տևում` միջինում 1.5 տարի։«Մեզ այսօր ակտիվ կերպով դիմում են զոհված զինծառայողների ծնողները, ովքեր բավականին ծանր խումբ են։ Նրանք պահանջում են հատուկ բուժական, դիագնոստիկ և հոգեբանական մոտեցումներ։

Այդ կանայք բավականին մեծ խնդիրներ ունեն, անգամ 2 հոգու մոտ քաղցկեղ ենք հայտնաբերել, բարեբախտաբար վաղ ստադիայում»,– ասաց Համբարձումյանը։Նա ընդգծեց, որ իրենք դեռևս ակնկալիքներ ունեն և ծրագիրն ավարտված չէ։ Զոհված զինծառայողների մայրերից 25-26 տոկոսն արդեն հղիացել է, իսկ 50 տոկոսից ավելին դեռ շարունակելու է ծրագրի շահառու մնալ։

Անդրադառնալով Հայաստանում անպտղության հաղթահարման ծրագրին` Փաշայանը շեշտեց, որ 2021 թվականին զգալի արդյունքներ են գրանցվել և տարին բավականին բարենպաստ է եղել։«Դեկտեմբերի 31-ի դրությամբ ծնվել է 76 երեխա ու արձանագրվել է 211 հղիություն։ Սա կապված է նաև նրա հետ, որ գրեթե 2 անգամով ավելացել է ամբողջ ծրագրի ֆինանսավորումը։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունն ի սկզբանե մեծ է եղել, և միայն նախորդ տարվա ընթացքում սպասարկել ենք 857 շահառուի»,– նշեց Փաշայանը։

Հիշեցնենք, որ Անպտղության բուժման և հաղթահարման ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի սեպտեմբերի 9-ից։ Ծրագրից կարող է օգտվել 5 խումբ. այն ընտանիքները, որտեղ զույգերից մեկն ունի հաշմանդամություն կամ զույգերից մեկը զինծառայող է, անապահովության 28 և ավելի միավոր ունեցող ընտանիքները, սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքներն ու զոհված զինծառայողների ծնողները (վերջիններս կարող են դիմել մինչև 42 տարեկան):

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

2 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

2 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

2 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

2 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

2 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

3 hours ago