

Ամենատարածված բնական քաղցրավենիքներից մեկը՝ արմավը ավելացվում է բոլոր տեսակի վեգան կարկանդակների, տորթերի, պաղպաղակի, սմուզիների և նույնիսկ քաղցր աղցանների մեջ։ Արմավն անվանում են «անապատի հաց» և դա իզուր չէ։ Արմավենու չորացրած պտուղները հնագույն ժամանակներից ծառայել են որպես Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի սննդակարգի հիմքը։
Արմավը աներևակայելի սննդարար է։ Արմավի էներգետիկ արժեքը 100 գրամի դիմաց 200 կկալից ավելի է, ինչը նրանց էներգիայի անփոխարինելի աղբյուր է դարձնում։ Այն հաճախ տանում են երկար արշավների։ Բժիշկները խորհուրդ են տալիս արմավն օգտագործել հիվանդությունից և վիրահատությունից հետո, ենթադրվում է, որ այն օգնում է օրգանիզմին ավելի արագ վերականգնվել։ Արմավի օգտագործումը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի ակտիվացմանը՝ շնորհիվ թաղանթանյութի բարձր պարունակության։
Արմավը պարունակում է շատ գլյուկոզա, ինչը նշանակում է, որ օգնում է ուղեղին և մտավոր կենտրոնացմանը։ Արմավը պարունակում է ֆտոր, որը բավականին հազվադեպ է հանդիպում բնական տեսքով, որը պաշտպանում է մեր ատամները կարիեսից։ Արմավը հանգստացնում է հազը և նպաստում խորխի հեռացմանը, օգտակար է թոքերի համար, խորհուրդ է տրվում օգտագործել հիպերտոնիայի և անեմիայի դեպքում։
Շնորհիվ այն բանի, որ արմավենու և նրա պտուղների օգտագործման բազմազանությունը` սկսած սննդից մինչև շինանյութ տարածված է Կենտրոնական Ասիայում, այն հայտնի է որպես «կյանքի ծառ» և հանդիսանում է Սաուդյան Արաբիայի և Իսրայելի ազգային խորհրդանիշը:
Արմավենու սերմերը կարող են մնալ շատ տասնամյակներ մինչև աճի համար հասանելի լինեն լույսի և ջրի անհրաժեշտ պայմանները: Արմավենու համար պահանջվում է առնվազն 100 օր՝ 47 աստիճան ջերմաստիճանով և շատ ջուր որակյալ մրգերի աճի համար։
Գրիգ Հակոբյան
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…
ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ երեխայի ծննդի գրանցումն այսուհետ հնարավոր է իրականացնել առցանց եղանակով: …
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցիալական հարթակում գրել է, որ դժվար է պատկերացնել ավելի մեծ…
2025 թվականը առաջին տարին է, երբ Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 8,600-ով ավելին է,…