ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Էջմիածնի բժշկական կենտրոն և Վաղարշապատի հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Արմավիրի մարզպետարանը:
Տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին:
Վաղարշապատի հիվանդանոցում Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է բուժանձնակազմի հետ, ողջունել հաստատությունում իրականացված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները՝ կարևորելով դրանց շարունակականությունը:
Նա ուրախությամբ ներկայացրել է նաև երկու տարի ժամկետով նախատեսվող հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը, որը հնարավորություն կստեղծի առավել լավ պայմաններում իրականացնել բժշկական ծառայությունների մատուցումը:
Հանդիպման շրջանակում մարզպետն ընդգծել է բուժսպասարկումը որակյալ և բարեխիղճ իրականացնելու կարևորությունը՝ բուժանձնակազմից ակնկալելով համարժեք վերաբերմունք և աշխատանք պացիենտների շրջանում:
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…