Լրահոս 24/7

Կորոնավիրուսը դառնում է էնդեմիկ․ ԱՀԿ

 Sars-Cov-2 վիրուսն աստիճանաբար էնդեմիկ է դառնում, դա դեռ տեղի չի ունեցել, բայց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիտարկում է իրադրության զարգացման տարբերակները։ Ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն, հատնում է ՌԻԱ Նովոստին։

Էնդեմիկ է համարվում հիվանդությունը, որը սովորական է ցանկացած տարածաշրջանի համար, մշտապես առկա է տեղի բնակիչների շրջանում: Էնդեմիկ կարող են լինել նաև վարակները, որոնց հարուցիչները մշտապես գտնվում են որոշակի վայրում:

«Այս վիրուսը գտնվում է էնդեմիկ դառնալու ճանապարհին։ Սա նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Բայց հիմա մենք համավարակի մեջտեղում ենք ու տարածման մակարդակը, ինտենսիվությունը, ինչպես նաև հիմնական բժշկական ծառայությունների վրա նոր վարակվածությունների ազդեցության մակարդակը, հոսպիտալացման մակարդակը շատ կարևոր են… Այնպես որ, վարակը էնդեմիկ դառնալու ճանապարհին է, բայց մենք դեռ դրան չենք հասել», – ասել է փորձագետը:

Վան Կերկխովեն ընդգծել է, որ ԱՀԿ-ն դիտարկում է իրավիճակի զարգացման տարբեր սցենարներ՝ կապված «Օմիկրոն» շտամի առաջացման հետ, որը շատ երկրներում արդեն «Դելտայից» շատ է տարածվել։

«Վիրուսը զարգանում է։ Իսկ «օմիկրոնն», ամենայն հավանականությամբ, վերջին շտամը չէ։ Այնպես որ, մենք անկանխատեսելիության տարրի հետ գործ ունենք։ Մենք չունենք այն կանխատեսելիությունը, որն ունեն գրիպը, տիպիկ սեզոնային հիվանդությունները։ Բայց մենք, հնարավոր է, դրան գանք», – ավելացրել է նա։

ԱՀԿ-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ վիրուսը մի երկրի համար չի կարող էնդեմիկ դառնալ, եթե մյուսներում համավարակը շարունակվի։

Թիվ 1

Recent Posts

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսահմանվի տուգանք: Տուգանքների կիրառումը կիրականացվի ԱԺ-ի կողմից հավանության արժանանալուց հետո:…

1 minute ago

Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառումն իրականացվել է Մրցակցության…

21 minutes ago

Դեռ վաղ է խոսել համաձայնագրի ստորագրման վայրի մասին. Մամեդով

Դեռ վաղ է խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի մասին։ Այս մասին…

50 minutes ago

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի քայլերը տեքստի վերջնականացման ուղղությամբ

ԵՄ-ն հաղորդագրություն է տարածել, որտեղ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան հայտարարությունները խաղաղության համաձայնագրի նախագծի…

1 hour ago

24 միլիոն դրամ արժողությամբ բնակարանը վերադարձվել է ՀՀ-ին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հայտնել է. «#հատիկառհատիկ. Դատարանի վճռով, որպես ապօրինի ձեռքբերված…

1 hour ago

Պուտինը Ուիտքոֆի միջոցով նոր ազդանշաններ է ուղարկել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆի հետ.…

2 hours ago