Լրահոս 24/7

Պատերազմի օրերին սոցապնախարարությունը «Հայաստան» հիմնադրամից չի ֆինանսավորվել. Առաքելյան

Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ բյուջետային հարաբերությունների մեջ չի մտել և չի ստացել ուղիղ ֆինանսավորում։ Նման հայտարարություն արեց նախկին սոցապնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատերազմի հետևանքով իրականացված սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացը տեղի է ունեցել բացառապես մեր նախարարության տիրույթում»,–ասել է Առաքելյանը։

Նրա խոսքով` այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական արցերի նախարարության կողմից տեղի են ունեցել ներքին վերաբաշխումների կամ պահուստային ֆոնդի միջոցով։

Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։

Թիվ 1

Recent Posts

ՄՊՀ-ն շուրջ 1 միլիարդ դրամով տուգանել է բուքմեյքերական ընկերություններին

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «ԿԱԲԱՐԿՈ», «ԴԻՋԻԹԵՅՆ», «ԳՈՒԴ ՍՈՖԹ» ՍՊԸ-ների և «ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակել է…

10 minutes ago

Ադրբեջանի ՊՆ կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

14 hours ago

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր…

16 hours ago

Թրամփն ու Պուտինը բանակցություններ են վարում

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունենում, այս մասին հայտնել…

16 hours ago

Սփյուռքի 298 կրթական հաստատությունների տրամադրվել է 31 հազար դասագիրք

Սփյուռքին ուղղված ծրագրերի մասին խոսելիս ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է կրթամշակութային աջակցությանը, մասնավորապես՝ դասագրքերի…

16 hours ago

ՀՀ դեսպանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարարի հետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում…

16 hours ago