

Մենք ուզում ենք արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը։ Դա չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։ Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ 2021-ի գործունեությունն ամփոփող մեծ ասուլիսի ժամանակ։
Հայկական «Վերելք» լրատվականը հարց է ուղղել Լավրովին, թե արդյոք հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը որևէ կապ ունի ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում հայաստանյան ստորաբաժանման մասնակցության հետ։
«Ես Բաքվում կամ Անկարայում պաշտոնյաների կողմից չեմ տեսել նյարդային արձագանք։ Պաշտոնատար անձինք բացասական մեկնաբանություններ չեն արել»,- ասալ է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը ուզում է արագ սկսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաանզատման գործընթացը, որը, դիվանագետի խոսքով, չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին կամ կարգավորման գործընթացին, դա զուտ երկկողմ հարց է։
«Առաջարկում ենք մեզ որպես խորհրդատու սահմանազատման այդ հանձնաժողովում, քանի որ Ռուսաստանի Գլխավոր շտաբն ունի ԽՍՀՄ քարտեզներ»,- ընգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
«Երեկ այդ թեմայով շփվել եմ հայ պաշտոնակցիս հետ, առկա են առաջարկներ։ Մեր դիրքորոշումն է՝ նստել ու հանձնաժողովի շրջանակում լուծել բոլոր հարցերը, որոնք համաձայնեցված չեն»,- նշել է Լավրովը։
Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ սահմանազատման մասին հարցին, Լավրովը հայտարարել է, որ այդ գործընթացում առաջընթացը բավարար չէ, բայց առաջարկների քննարկումները շարունակվում են։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…