Լրահոս 24/7

Արևմուտքի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի համբերությունը սպառվեց. Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է՝ ինչու է Մոսկվան հիմա առաջադրել ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցը:

«Կուտակվել է 90-ական թվականներից հետո ընկած ժամանակահատվածում, երբ ՆԱՏՕ-ի կողմից դեպի արևելք ռազմական ենթակառուցվածքը չընդարձակելու, նոր անդամների տարածքում էական մարտական ուժեր չտեղակայելու մասին խոստումներն ուղղակի կոպտորեն դեն են նետվել մեր արևմտյան ընկերների կողմից», – ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն «ընդլայնման հինգ ալիքների ընթացքում» մոտեցել է ընդհուպ Ռուսաստանի սահմաններին, այժմ դաշինքն ակտիվորեն ռազմական առումով յուրացնում է տարածքները, մեծացնում է ցամաքային ուժերը, ավիացիան, Սև ծովում զորավարժությունների ծավալը մի քանի անգամ աճել է:

ՌԴ արտգործնախարարն ասել է, որ Արևմուտքի բոլոր ներկայիս գործողությունները կոպտորեն խախտում են նախկինում ստանձնած պարտավորությունները։«Արևմուտքի գործողությունների վերաբերյալ Ռուսաստանի համբերությունը սպառվեց։ Մենք երկար ժամանակ ենք ձգել, հիմա ժամանակն է գնալու, սպասում ենք, որ այդ կառքի կառապանը մեզ պատասխանի»:ՌԴ-ն պատրաստվում է իրադարձությունների ցանկացած զարգացման, քանի դեռ պատասխան է սպասում ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից։ Պատասխանները պետք է գրավոր լինեն։

«Մենք այդ ընթացքում կշարունակենք աշխատել, որ պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Ընդհանուր առմամբ, մենք համոզված ենք, որ եթե կա բարի կամք, եթե կա փոխզիջումների պատրաստակամություն, ապա միշտ էլ կարելի է բոլոր կողմերի համար ընդունելի լուծումներ գտնել», – ասել է նախարարը 2021 թվականի արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ։

Լավրովն «անընդունելի և վնասակար» է անվանել չընդլայնվելու վերաբերյալ ՆԱՏՕ-ի կողմից իր քաղաքական պարտավորությունների միակողմանի մեկնաբանումը: Նա նշել է, որ դաշինքն արհեստականորեն իր շարքերն է գրավում Ուկրաինան և սկանդինավյան երկրները։Լավրովն ասել է, որ եթե երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկությունները մերժվեն, իրենք կգնահատենք իրավիճակը և կգործեն ի շահ ՌԴ անվտանգության:

«Մենք կողմ ենք, որ այս ամենը լուծվի փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության հիման վրա։ Ռուսաստանի դիրքորոշումը, որը ներկայացվել է ամերիկացիներին ու ՆԱՏՕ-ին, հիմնված է հենց շահերի հավասարակշռության վրա։ Այդ փաստաթղթերն ուղղված են ընդհանուր առմամբ Եվրոպայի, յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ ՌԴ – ի անվտանգության ապահովմանը», – ընդգծել է Լավրովը։Նա նշել է, որ ԱՄՆ-ի ու դրա դաշնակիցների դիրքորոշումն այն է, որ նրանք ուզում են ապահովել իրենց գերակայությունը Եվրոպայում, ուզում են հարթակներ ստեղծել ՌԴ-ի շուրջ, ռազմական հարթակներ, ուզում են մշտապես գրգռիչներ ստեղծել ՌԴ սահմանների շուրջ:

«Եվս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրեմ այն ամենի վրա, ինչից սկսեցի՝ կարդացեք 1999 թվականին Ստամբուլում ընդունված Եվրոպական անվտանգության խարտիան։ Այն ամենը, ինչ հիմա հայտարարում և անում է Արևմուտքը, այն ժամանակ իր վրա վերցրած պարտավորությունների կոպտագույն խախտում է»։2021 թվականի վերջին Ռուսաստանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ պայմանագրի և անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերը։ Մոսկվան, մասնավորապես, արևմտյան գործընկերներից պահանջում է իրավաբանական երաշխիքներ տալ, որ իրենք հրաժարվում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից դեպի արևելք, Ուկրաինայի՝ դաշինքին միանալուց ու հետխորհրդային երկրներում ռազմակայանների ստեղծումից:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

7 minutes ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 minutes ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

28 minutes ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

36 minutes ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

53 minutes ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

1 hour ago