Լրահոս 24/7

Նազելի Բաղդասարյանն այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանի հետ այցելել է Գյումրու մի շարք դպրոցներ։ 

Կարևորելով դասասենյակներում դասերի կազմակերպման համար բավարար ջերմաստիճանի ապահովումն ու հակահամաճարակային կանոնների պահպանումը՝ Շիրակի մարզպետը հորդորել է ուսուցչական և աշակերտական կազմին լինել առավել զգոն և կրել դիմակներ՝ տարատեսակ սեզոնային վիրուսների տարածումը կանխելու նպատակով։ 

Մարզպետի կողմից դիտողության են արժանացել որոշ կրթական հաստատություններ, որտեղ դիմակների կրելուն պատշաճ ուշադրություն չի դարձվել։ 

«Եթե լինենք առավել զգոն ու կկարողանանք երեխաներին ճիշտ բացատրել, որ դիմակներ կրելը և՛ իրենց առողջության համար է լավ, և՛ կնպաստի շնչառական վարակների կանխարգելմանը, ապա կկորաղանանք մեր համատեղ աշխատանքը համարել ստացված։ Այս հարցում մենք կլինենք առավել պահանջկոտ, որովհետև մեր երեխաների առողջությունը շատ կարևոր է»,- նշել է Շիրակի մարզպետը։ 

Մարզպետը հետաքրքրվել է նաև աշակերտների հաճախելիության ցուցանիշներով։ Ընդհանուր առմամբ, մարզում բացակայությունների թիվը չի գերազանցում 8-9 տոկոսը, դրանց հիմնական պատճառը սեզոնային շնչառական հիվանդություններն են։ Պատասխանատուներն իրավիճակը վերահսկելի են համարում։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

12 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

13 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

13 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 hours ago