

Alec Baldwin performs emcee duties at the Robert F. Kennedy Human Rights Ripple of Hope Award Gala at New York Hilton Midtown on Thursday, Dec. 9, 2021, in New York. (Photo by Evan Agostini/Invision/AP)
Դերասան Ալեք Բոլդուինը, ով անցյալ տարի ֆիլմի նկարահանման հրապարակում պատահաբար կրակել էր օպերատորի վրա, ուրբաթ օրը իր հեռախոսը հանձնել է իրավապահներին՝ գործի հետաքննության շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք TASS-ից, որն էլ վկայակոչում է դերասանի փաստաբանին՝ Աարոն Դայերին։
Սանտա Ֆե շրջանի շերիֆի գրասենյակը (Նյու Մեքսիկո) հայտնել է, որ Բոլդուինը գրեթե մեկ ամիս է չի կարողանում իր հեռախոսը տրամադրել իրավապահներին՝ չնայած դեռևս դեկտեմբերին տրված հրամանին։
«Այս առավոտ Ալեքը իր հեռախոսը կամավոր է փոխանցել իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան ավարտին հասցնել իրենց հետաքննությունը»,- Դայերի խոսքերը մեջբերում է NBC-ին։
Դերասանի պաշտպանը հավելել է, որ «այս գործը հեռախոսի և դրանում պահվող տվյալների մասին չէ, դրանում պատասխաններ չկան»,- և նշել է, որ «Բոլդուինը ոչ մի վատ բան չի արել»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դժբախտ պատահարը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Նյու Մեքսիկոյում Ժանգը ֆիլմի նկարահանման հրապարակում։
Ներկայում Շերիֆի գրասենյակն ու Սանտա Ֆեի Դատախազությունը հետաքննում են միջադեպը, դերասանն ինքն իրեն մեղավոր չի համաչում կատարվածի համար։ ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա ասել է, որ չի սպասում, որ իր դեմ պաշտոնական մեղադրանք կներկայացվի։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…