Սպորտ

Մադրիդի «Ռեալը» 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը

Սաուդյան Արաբիայում հունվարի 16-ի ուշ երեկոյան ավարտվեց Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունը։

Եզրափակչում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» ու 12-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։ «Արքայական ակումբի» կազմում գոլերով աչքի ընկան Լուկա Մոդրիչը և Քարիմ Բենզեման։

87-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ և հեռացվեց «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն։ 89-րդ րոպեին Ռաուլ Գարսիան կարող էր կրճատել հաշվի տարբերությունը, սակայն վրիպեց 11-մետրանոց հարվածից։

«Ռեալը» նախորդ անգամ Իսպանիայի սուպերգավաթակիր դարձել էր 2020-ին։ 2021-ին այդ կոչումը նվաճել էր Բիլբաոյի «Աթլետիկը»։

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

2 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

3 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

3 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

3 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

4 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

4 hours ago