Կրթություն

ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը դպրոցականների համար կազմակերպում է անվճար պարապմունքներ

Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը դպրոցականների համար կազմակերպում է անվճար պարապմունքներ ֆիզիկա առարկայից՝ օգնելու  ավելի լավ հասկանալ առարկան և լրացնել գիտելիքների պակասը:

«Եթե դուք 11-րդ կամ 12-րդ դասարանի աշակերտ եք, ապա ամեն երկուշաբթի և չորեքշաբթի՝ ժամը 14:30-16:00-ն, կարող եք գալ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Լ. Ազգալդյանի անվան 121 լսարան, որտեղ Օպտիկայի ամբիոնի վարիչ Ռոման Ալլահվերդյանը կպարապի ձեզ հետ»,- նշված է հայտարարության

Դպրոցականները պարապմունքներին կարող են միանալ նաև հեռավար տարբերակով՝ նույն օրերին՝ ժամը 19:00 –ին՝ միանալով «Zoom» հարթակին:

7-10-րդ դասարաններում սովորողների համար էլ պարապմունքներ կան։

Ամեն չորեքշաբթի և շաբաթ՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Լ. Ազգալդյանի անվան 121 լսարանում անվճար պարապմունքներ է անցկացնելու դասախոս Աշոտ Մելքոնյանը:

Պարապմունքներն անցկացվում  են ամեն երկուշաբթի և հինգշաբթի՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ աստղադիտարանում:

Այս պարապմունքներին նույնպես դպրոցականները կարող եք միանալ նաև հեռավար տարբերակով:

«Zoom» հարթակով անցկացվող պարապմունքների հղումները ստանալու համար rhakob@ysu.am էլ. հասցեին  պետք է  ուղարկել նամակ՝ նշելով անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը և հեռախոսի համարը:

Թիվ 1

Recent Posts

Առատ ձյան հետևաքով փլուզվել է Բաթումիի միջազգային օդանավակայանի մի հատվածը

Առատ ձյան հետևաքով վնասել է Բաթումիի միջազգային օդանավակայանի գլխավոր մուտքի տանիքը: Այս մասին հայտնել են…

2 hours ago

Քննարկվել են ՀՀ-ՄԹ օրակարգային հարցեր

Փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության…

2 hours ago

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը

Ադրբեջանը շուտով Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը՝ հայտնել Է Պակիստանի տեղեկատվության նախարար Ատա…

2 hours ago

Թրամփը շուտով կհանդիպի Պուտինի և Զելենսկու հետ․ Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է «շատ շուտով» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի…

2 hours ago

Հանդես ենք գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին անդրադարձել է Հարավային…

3 hours ago

Մեսսին կվերադառնա Կամպ Նոու

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ ապագայում կվերադառնա «Բարսելոնա»: Այս մասին հայտնել…

3 hours ago