Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը տեղեկացրել է, որ ստեղծվել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ։
«Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվելու չորս տարիներին նախագծել, մշակել ու «Ազնավուր» հիմնադրամի հետ իրականացրել եմ Երևանում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը: Ապագա ինստիտուտը կտեղակայվի Երևանի Ազանվուր կենտրոնում՝ Կասկադի վերևում:
Այն հնարավորություն կտա միավորել բոլոր նրանց ծրագրերը, որոնք ավանդ ունեն երկու երկրների մշակութային հարաբերություններում, որոնք ցուցափեղկ կառաջարկեն Հայաստանում ֆրանսիական մշակույթի, լեզվի համար:
Այս ինստիտուտի համար մենք պարտական ենք բոլոր այն հայերին, որոնք սիրում են Ֆրանսիան, ուսուցիչներին, որոնք ուսուցանում են մեր լեզուն, երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են մեր մշակույթով, բոլոր նրանց, որոնք իրենց տեսնում են մեր արժեքների մեջ:
Դիվանագիտական հարաբերությունների հաստատելուց 30 տարի անց նման ինստիտուտի ստեղծումը լրացնում է Հայաստանում ֆրանսիական համակարգի բացը և համապատասխանում է հայ հասարակության անկեղծ սպասումներին»,- գրել է դեսպանը:
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…
Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում։ Ուժգնությունը կազմել է 2.8 մագնիտուտ, իսկ օջախը գտնվել…