Լրահոս 24/7

Տիգրան Աբրահամյանը` հայ–թուրքական հարաբերությունների մասին

Իշխանությունն ուղղակի ստում է։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով Թուրքիայի հետ բանակցությունների ոչ հրապարակային բովանդակությանը։

«Նախապայմանների մասին բաց տեքստով խոսում են Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում` Էրդողանը, որը դեռ այս գործընթացի մեկնարկում ներկայացնում էր, որ Վրաստանի վարչապետի միջոցով ՀՀ վարչապետից միջնորդություն է ստացել գործընթաց սկսելու։ Այսինքն` պատրաստակամություն»,– ասաց Աբրահամյանը։

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ իշխանությունը պարբերաբար կրկնում է, թե ոչինչ չի թաքցնում, բայց այն մասին, որ ՀՀ վարչապետը դիմել է Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու հարցով, պարզ դարձավ միայն այն բանից հետո, երբ այդ մասին խոսեց Թուրքիայի նախագահը։«Թուրքիան փորձում է տարբեր խողովակներով նաև տեղ հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են»,– ասաց նա։Հայաստանի իշխանությունները, Աբրահամյանի բնորոշմամբ, առաջին պլան են բերում մի երկու կոպեկ ավելի ունենալու, օրվա հացի խնդիր լուծելու, ավելի լավ ապրելու հարցը` թքած ունենալով անվտանգության ապահովման հարցի վրա, որպեսզի ցույց տան, որ Հայաստանում կյանքը փոխվել է։

«Եթե նույնիսկ Թուրքիան որոշակի կարճ ժամանակ բարեհաճ լինի ու թույլ տա Հայաստանին ցույց տալ, որ կյանքը փոխվել է, իրականում դա շատ կարճաժամկետ էֆեկտ է ունենալու, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերություններ կառուցելն է, այլ իր քաղաքական, ռազմավարական շահերին հասնելը, իսկ դրանք Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից արտահայտվում են պարբերաբար հրապարակվող քարտեզներով, որտեղ Հայաստանը կա՛մ գոյություն չունի, կա՛մ մի մասը Արցախի հետ միասին գտնվում է ադրբեջանա–թուրքական վերահսկողության ներքո»,– ասաց Աբրահամյանը։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

4 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

6 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

6 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

7 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

7 hours ago