Լրահոս 24/7

Կա աշխատանքային խումբ, որոնց հետ ես խորհրդակցել եմ և շարունակում եմ խորհրդակցել. Ռուբինյան

Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչի հետ աշխատում է նախարարության աշխատակիցներից ու դիվանագետներից կազմված աշխատանքային խումբ։ Այսօր ԱԺ–ում, ի պատասխան ընդդիմության հնչեցրած հարցերի, հայտարարեց Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։Նա նաև ասաց, որ մինչ Թուրքիայի ներկայացուցչի հետ հանդիպման մեկնելը խորհրդակցել է նախկինում այդ երկրի հետ բանակցած մասնագետների հետ։

«Այո, իհարկե խորհրդակցել եմ ու շարունակելու եմ խորհրդակցել։ Անուններ չեմ տա, որովհետև թույլտվություն չեմ վերցրել անուններ տալու։ Բայց հավատացեք, որ խորհրդակցել եմ ու շարունակելու եմ խորհրդակցել»,– նշեց Ռուբինյանը։

ԱԺ փոխնախագահը նաև հայտարարեց, որ ինքը որևէ փաստաթուղթ ինքնուրույն ստորագրելու կամ որոշում կայացնելու իրավունք չունի։«Կարո՞ղ եմ ասել` այսպես է ու վերջ։ Իհարկե, ոչ, որովհետև ես ներկայացուցիչն եմ, նշանակում է` ես չեմ այն սուբյեկտը, որը կայացնում է որոշումը։ Սուբյեկտը կառավարությունն է, և, ըստ իրավիճակի, կառավարությունը որոշում կկայացնի, եթե այդպիսի կետի հասնենք»,– ասաց նա։ Հատուկ ներկայացուցիչը վստահեցրեց, որ բաց է հրապարակային ու ոչ հրապարակային ցանկացած քննարկման համար, ուստի ցավում է, որ հարցի քննարկումներն անցնում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում։

Փոխարենը Ռուբինյանն ընդդիմադիր խմբակցություններին առաջարկեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ քննարկումները սկսել սեփական դիրքորոշումը հայտնելուց։«Մեր քաղաքական ուժը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների։ Ես կոչ եմ անում երկու ընդդիմադիր խմբակցություններին ևս դիրքորոշում արտահայտել հետևյալ հարցի շուրջ` արդյոք երկու ընդդիմադիր խմբակցությունները կո՞ղմ են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց նախապայմանների։

Այո կամ ոչ։ Այս հարցի պատասխանը ստանալուց հետո ես առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկումների` ինչու այո կամ ինչու ոչ, եթե այո, ապա ինչպես։ Եվ այսպես շարունակ»,– ասաց Ռուբինյանը` հիշեցնելով, որ Թուրքիան ևս իր հայտարարության մեջ նշել է, որ պայմանավորվել է բանակցությունները շարունակել առանց նախապայմանների։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

4 minutes ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

1 hour ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

2 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

2 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

3 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

3 hours ago