Արցախ
19.01.2022

Առանցքային նշանակություն ունի Արցախի սուբյեկտայնության պահպանումը. Դավիթ Բաբայան

Առանցքային նշանակություն ունի Արցախի սուբյեկտայնության պահպանումը. Դավիթ Բաբայան

Այսօր առավել քան երբևէ Արցախի համար առանցքային նշանակություն ունի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, տարեկան ամփոփիչ ասուլիսում նման հայտարարություն արեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով` իրենց նպատակները մնում են նույնը . դա և հակամարտության կարգավորումն է, և սփյուռքի գաղթօջախների հետ կապերի էլ ավելի ամրապնդումը, բայց դրանց գումարվել է նոր մի առաջադրանք, որն այս պահի դրությամբ շատ առանցքային նշանակություն ունի։

«Ամենակարևորը մեր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումն է։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ Արցախը կա, որ մենք տնօրինելու ենք մեր ճակատագիրը ։ Մեզ համար կարևոր է, որ համաշխարհային հանրությունը, ուժային կենտրոնները ճիշտ պատկերացում ունենան այստեղ տիրող իրավիճակի մասին», – ասաց Բաբայանը։

2021 թվականին Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունն ակտիվորեն աշխատում էր ՝ փորձելով իր տեսակետը հասցնել միջազգային հանրությանը։ ԱԳՆ-ն տասնյակ փաստաթղթեր է տարածել միջազգային կազմակերպություններում։ Բաբայանի խոսքով, իր ղեկավարած կառույցը 20 փաստաթուղթ է տարածել ԵԱՀԿ-ում, 15 փաստաթուղթ՝ ՄԱԿ-ում, ևս 4-ը ՝ Եվրոպայի խորհրդում։

Նրա խոսքով, սա բավականին ակտիվ գործընթաց է, որը իրականացրել են ՀՀ–ի գործընկերների, ներկայացուցչությունների, դիվանագիտական առաքելությունների, սփյուռքի կառույցների օգնությամբՀատուկ ուշադրություն են դարձրել Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

«Չի եղել գոնե մեկ զարգացում, պատասխանի արժանի քայլ, որը արտաքին գործերի նախարարության կողմից համապատասխան գնահատականի չի արժանացել։ Մենք որևէ քաղաքական, դիվանագիտական հարձակում մեր երկրի վրա անպատասխան չենք թողել»,–ասաց նա։

ԱԳ նախարարի խոսքով` Արցախի միջազգային ճանաչումը մնում է հիմնական առաջնահերթությունը:

Բաբայանն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմից հետո Արցախի կողմից իր աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան ռազմավարություն։

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ