

Հայկական կողմը սահմաններում դեսկալացիայի վերաբերյալ առաջարկների փաթեթ է մշակել ու ներկայացրել ինչպես ռուսական կողմին, այնպես էլ ռուսական կողմի միջոցով` ադրբեջանականին։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` հաստատելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` հունվարի 14-ին ասուլիսում արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմից մի շարք առաջարկներ է ստացել։
«Այժմ սպասում ենք արձագանքի։ Բնականաբար, դետալները, մանրամասները չեմ կարող հրապարակել և իմաստ էլ չունի իրականում։ Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են ՀՀ վարչապետի կողմից մշտապես բարձրաձայնված՝ զորքերի հայելային հետքաշման ու հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից»,– ասաց Միրզոյանը` հավելելով, որ հայեցակարգիմասին հայտարարվել է նաև Անվտանգության խորհրդի վերջին նիստում։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…