

Սյունիքի հյուրանոցները պետությունից 175 մլն դրամի փոխհատուցում են ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ինչպես գիտեք` Սյունիքի հյուրանոցներն առանձնակի էին տուժել կորոնավիրուսից ու պատերազմի շոկերից։ Եվ, քանի որ անվտանգության հետ կապված որոշակի խնդիրներ կային, Սյունիքի հյուրանոցներում այս տարի զբաղվածությունը ևս բավարար չի եղել։ Դրա համար կառավարությունը որոշեց լրացուցիչ օժանդակություն տրամադրել Սյունիքի հյուրանոցներին»,– ասաց Քերոբյանը։
Նախարարը նշեց, որ կառավարությունն ուշի– ուշով հետևում է իրավիճակին ու անհրաժեշտության դեպքում պատրաստ է նոր օժանդակություն տրամադրել սահմանամերձ մարզային բիզնեսին։
Ընդհանուր առմամբ, 2021թ–ին Սյունիքի տարբեր ծրագրերի 1 մլրդ դրամի չափ գումար է տրամադրվել։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…