Categories: Լրահոս 24/7

Սահմանին ապաէսկալացման վերաբերյալ Երևանը դեռ պատասխան չի ստացել Բաքվից. ԱԽՔ

Սահմանին իրավիճակի ապաէսկալացման առաջարկությունների վերաբերյալ Հայաստանը դեռ գրավոր պատասխան չի ստացել Ադրբեջանից։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:Նրա խոսքով ՝ առաջարկը փոխանցվել է Բաքվին գրավոր, պատասխանն ակնկալվում է գրավոր:

Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում հայտնել էր, որ Հայաստանը Մոսկվայի միջոցով Ադրբեջանին է փոխանցել սահմանային գոտում ապաէսկալացման առաջարկների փաթեթը: Նա հավելել էր, որ առաջարկները բխում են վարչապետի կողմից մշտապես բարձրացվող՝ զորքերի հայելային հեռացման և անվտանգության լրացուցիչ մեխանիզմների ստեղծման հարցերից։ Ակնկալվում է, որ առաջարկների իրագործումը կարող է արագացնել սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ստեղծումը:Գրիգորյանն ընդգծեց, որ զորքերի հնարավոր դուրսբերման հիմքում ընկած են խորհրդային շրջանի քարտեզները:

Նշենք, որ սահմանին պարբերաբար սրացում է տեղի ունենում, վերջին միջադեպը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում հունվարի 11–ին, որի հետևանքով զոհվել է 3 հայ ժամկետային զինծառայող։Նա հերքեց որոշ փորձագետների պնդումներն այն մասին, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանի որոշ բնակավայրեր կհայտնվեն չեզոք գոտում։

Թիվ 1

Recent Posts

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է 3117 մարդ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…

2 hours ago

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…

3 hours ago

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…

4 hours ago

Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան եկող նավթամթերքի համար

Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…

5 hours ago

Նախորդ տարվա համեմատ ՀՆԱ-ն աճել է 7.2%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…

7 hours ago

Պահովագրության համակարգի երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…

7 hours ago