

Հայաստանում չափահաս բնակչության գրեթե կեսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այդ մասին են վկայում ՀՀ առողջապահության նախարարի՝ կառավարության նիստում ներկայացրած վիճակագրական տվյալները:
«Մենք այս պահին ունենք ամբողջությամբ պատվաստված, այսինքն՝ երկու դեղաչափ ստացած 805 550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7%-ը և առաջին դեղաչափը ստացած 987 084 քաղաքացի, որը կազմում է չափահաս բնակչության 43.7%-ը»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը հայտնեց, որ վերջին շաբաթվա ընթացքում ակտիվացել է նաև խթանիչ դեղաչափով պատվաստվելու գործընթացը, որն իրականացվում է երկրորդ դեղաչափը ստանալուց 6 ամիս հետո:
Ավանեսյանը շեշտեց, որ պատվաստումներն «օմիկրոն» շտամի դեմ պայքարի՝ այս պահին միակ միջոցն են, որոնք կանխում են հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքը, ինչպես նաև՝ մահվան դեպքերը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական ցանցում գրառում է կատարել երկրում վերջերս տեղի…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Սյունիքի մարզի…
Վրաստանը սիմվոլիկ գումար է սահմանել Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի փոխադրման համար։ Այս մասին ասված է Վրաստանի…
ՀՀ կառավարությունից հայտնում են․ 2025թ. Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 11…
Առողջապահության նախարարությունից հայտնում են․ «Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի…