

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Փաշինյանի հայտարարության մեջ որևէ արտառոց բան չի տեսնում: Այս մասին նա հայտնեց այսօր լրագրողների հետ ճեպազրույցում՝ մեկնաբանելով նախարարների հրաժարականների մասին` ՀՀ վարչապետի ԱԺ-ում երեկ արած հայտարարությունը:Դումանյանի համոզմամբ, դա բացարձակապես չի նշանակում, թե նախարարները զրկված են աշխատանքից դուրս գալու որոշում կայացնելու իրավունքից:
«Նախարարություններում չասեմ, ասեմ՝ ԿԳՄՍՆ-ում աշխատելու նման լիարժեք պայմաններ ու հնարավորություններ երբևիցե չեն եղել: Աշխատանքային պայմանների, սկզբունքների և այլնի հետ կապված որևիցե խնդիր գոյություն չունի: Ես շատ ազատ եմ ինձ զգում՝ որպես նախարար իմ գործողություններում»,- ասաց Դումանյանը:
Նախարարը հիշեցրեց, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, և վարչապետն է որոշում՝ ով պետք է այն զբաղեցնի:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Վահան Քերոբյանին ուղղված հրաժարականի մասին հարցին պատասխանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով.«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…