ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Բենքսը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել «ՌԴ-ի դեմ պատժամիջոցների սահմանման և այլ նպատակների մասին» օրինագիծը՝ տեղեկանում ենք ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական կայքից:
Նախագծի համաձայն՝ առաջարկվում է ՌԴ-ն անջատել միջազգային ֆինանսական գործարքների SWIFT համակարգից, պատժամիջոցներ սահմանել «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ: Առաջարկվում է նաև պատժամիջոցներ սահմանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի, կառավարության այլ անդամների, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի, ուժային գերատեսչությունների ղեկավարների, որոշ գործարարների և լրագրողների նկատմամբ:

















