Լրահոս 24/7

«Իրավիճակը կայուն է ՀՀ–ի և Ադրբեջանի պայմանավորվածությունների շնորհիվ». Զաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այդ մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչային։

«Այժմ հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում իրավիճակը կայուն է Ռուսաստանի միջնորդության և ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ։ Իրավիճակի հետագա կարգավորման համար սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք է պետք»,– ասել է Զասը:

Հիշեցնենք` նոյեմբերի 26–ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։

Հայտարարվեց, որ պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման մեխանիզմներ ստեղծել, քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Ավանեսյանին Բաքվում դատապարտել են 16 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա…

14 hours ago

ԽՍՀՄ-ում կոմսոմոլը եղել է ՊԱԿ-ի դարբնոց. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Զավե՞շտ…

14 hours ago

Չինաստանը մեծապես շահել է Թրամփի քաղաքականությունից․ FP

Չինաստանը այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է օգտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, գրում…

15 hours ago

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով

2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս…

15 hours ago

Ռուսաստանն ունի կոշտ արձագանքման ծրագիր Արևմուտքում ակտիվների առգրավման դեպքում․ Նովակ

Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում,…

16 hours ago

Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ, պայմանագիր է քաղաքացու հետ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։…

16 hours ago