

2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի եվ սոցիալական հարցերի նախարարությունից:
Կառավարության այսօրվա նիստում սահմանվել է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի թվային համակարգ մուտքագրելու կարգը․ թվարկվում են աշխատանքային պայմանագրի այն պայմանները, որոնք պետք է մուտքագրվեն համակարգ։
Ըստ այդմ, համակարգն ինքնաշխատ ստուգում կիրականացնի աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկատվության և մուտքագրվող աշխատանքային պայմանագրի տվյալների համադրմամբ։ Անհամապատասխանությունների առկայության դեպքում գործատուն համապատասխանեցում կիրականացնի՝ բացառությամբ մի քանի դեպքի, որոնք հնարավոր չէ հետադարձության ուժով փոփոխել։
Գործող աշխատանքային պայմանագրերը թվային ստորագրությամբ համակարգ կմուտքագրվեն 1 տարվա ընթացքում։
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Ըստ «The New York Times»-ի պենտագոնյան աղբյուրի,…
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…