Լրահոս 24/7

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրամիության խորհրդի նախագահության և Եվրամիության ներկայացուցիչներից կազմված պատվիրակության հետ: Տեղեկությունը հայտնում են ԱԽ գրասենյակից։

Նշվում է, որ պատվիրակության կազմում եղել են Ֆրանսիայի Հանրապետության նախագահության դիվանագիտական ստորաբաժանման խորհրդական Իզաբել Դյումոնը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Եվրամիության Արևելյան գործընկերության հարցերի դեսպան Բրիս Ռոքվոյը, Եվրոպական խորհրդի նախագահի հատուկ խորհրդական Մագդալենա Գրոնոյին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-ԵՄ ակտիվ համագործակցության վերաբերյալ: ԱԽ քարտուղարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ ժողովրդավարացման և տարածաշրջանի անվտանգության պահպանման գործընթացներում:Կողմերն անդրադարձել են նաև հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Այս համատեքստում ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի շուտափույթ սկսումը և այդ նպատակով համապատասխան մթնոլորտի ձևավորումը:Իզաբել Դյումոնը և Տոյվո Կլաարն իրենց հերթին անդրադարձել են հումանիտար խնդիրներին և ընդգծել, որ ԵՄ-ն ակտիվ աշխատանք է տանում ռազմագերիների շուրջ ստեղծված ճգնաժամը շուտափույթ լուծելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, մեկնաբանելով սահմանին լարվածության հերթական ալիքը, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «ուժերը հետ քաշելու համար»:Նա նաև ընդգծել Էր Բրյուսելի պատրաստակամությունը՝ լրացուցիչ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում:

Թիվ 1

Recent Posts

Հասունացել է պահը, որ հայ-թուրքական հարաբերություններում կոնկրետ քայլեր արվեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ հասունացել է պահը, որ հայ-թուրքական հարաբերություններում կոնկրետ քայլեր արվեն․ «Թուրքիայի…

7 minutes ago

Հույս ունեմ՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի այլ…

10 minutes ago

Սահմանազատման հանձնաժողովներն աշխատում են. վարչապետ

Սահմանազատման հանձնաժողովները աշխատել են, աշխատում են, իրենք նաև իրենց աշխատանքային փաստաթղթերի վրա են աշխատում, հետագա…

50 minutes ago

Կապալառուն պարտավորությունները չի կատարել. վարչապետը՝ Կապսի ջրամբարի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի դադարեցմանը․ «Կապալառու գործընկերը պարզապես իր…

1 hour ago

Տնտեսական աճը 6%-ից քիչ չի լինի. վարչապետ

Հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 8.3%-ով։ Արդյունաբերական արտադրանքի…

2 hours ago

ARCA քարտով առևտուր անելիս հետվճար կտրամադրվի

ՀՀ կառավարության որոշմամբ ARCA քարտով անկանխիկ վճարումներ անելիս քաղաքացիները 2% հետվճար կստանան: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի…

2 hours ago