Լրահոս 24/7

Փարաջանովի երեք ֆիլմերը հանձնվել են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի պահպանությանը

Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանին  մշտական պահպանության են հանձնվել Սերգեյ Փարաջանովի վերականգնված երեք կարճամետրաժ ֆիլմերի («Հակոբ Հովնաթանյան» (Հայաստան,1967), «Կիևյան որմնանկարներ» (Ուկրաինա,1966) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (Վրաստան 1986)) ժապավենային օրինակները՝ ապահովելով հավաքածուում փարաջանովյան արվեստի անփոխարինելի ներկայությունը։

Այս առիթով, թանգարանը  2022 թ․ հունվարի 19-ին և 20-ին՝  The MoMA International Festival of Film Preservation «To Save and Project» ծրագրի  շրջանակում, արվեստասեր հանրությանը ներկայացրեց Սերգեյ Փարաջանովի պոետիկ վավերագրության յուրօրինակ ամբողջությունը՝ տրիպտիխը:

Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ  կինոկենտրոնի և «Համո Բեկնազարով նախագիծ»  ընկերության համագործակցության շնորհիվ իրականացվել են Սերգեյ Փարաջանովի երեք կարճամետրաժների վերականգնման և ժապավենային տպագրության աշխատանքները։

Ֆիլմերի վերականգնումը իրականացվել է Լոնդոնյան  CPC  ընկերության ֆինանսավորմամբ, իսկ  ՀԲԸՄ  Նյու Յորքի կենտրոնի   կողմից ֆինանսավորվել է վերականգնված օրինակների ժապավենային (35 մմ) տպագրությունը՝ 5 օրինակով։ Օրինակներից մեկը պահպանվում է  Հայաստանի ազգային կինոկենտրոնում, 1-ական օրինակներ տրվել են Վրաստանին և Ուկրաինային։ Եվ 1-ական  օրինակներ էլ մշտական պահպանության են հանձնվել Նյու Յորքի  Ժամանակակից արվեստի թանգարանին  և Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։

Նշենք, որ Փարաջանովի կարճամետրաժների վերականգնված ժապավենային տրիպտիխը՝  ուղիղ մեկ ամիս առաջ (դեկտեմբերի 15, 2021թ․), հանդիսավոր պայմաններում մշտական պահպանության հանձնվեց  Փարիզի Պոմպիդու արվեստի կենտրոնին։ Ի դեպ,  Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյանը» հայկական առաջին ֆիլմն է, որն  իր կարևոր տեղը զբաղեցրեց  համաշխարհային նշանակության երկու  խոշոր արվեստի կենտրոններում՝ MoMA-ում և Պոմպիդուում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնը վերականգնված երեք կարճամետրաժների ծրագիրն իրականացնելու նպատակով համագործակցել է Ուկրաինայի (Դովժենկոյի կենտրոն), Վրաստանի (Վրացական ֆիլմ), Ռուսաստանի (Gosfilmofond) գործընկերների հետ, ինչպես նաև Լեհաստանի (Fixafilm), Ֆրանսիայի (Համո Բեկ-Նազարով նախագիծ), Լոնդոնի (Kino Klassika), ՀԲԸՄ-ի նյույորքյան կենտրոնի հետ։

Թիվ 1

Recent Posts

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով

2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս…

19 minutes ago

Ռուսաստանն ունի կոշտ արձագանքման ծրագիր Արևմուտքում ակտիվների առգրավման դեպքում․ Նովակ

Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում,…

57 minutes ago

Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ, պայմանագիր է քաղաքացու հետ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։…

2 hours ago

Հասունացել է պահը, որ հայ-թուրքական հարաբերություններում կոնկրետ քայլեր արվեն. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ հասունացել է պահը, որ հայ-թուրքական հարաբերություններում կոնկրետ քայլեր արվեն․ «Թուրքիայի…

2 hours ago

Հույս ունեմ՝ Հայաստանից Ադրբեջան արտահանում կլինի. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի այլ…

2 hours ago

Սահմանազատման հանձնաժողովներն աշխատում են. վարչապետ

Սահմանազատման հանձնաժողովները աշխատել են, աշխատում են, իրենք նաև իրենց աշխատանքային փաստաթղթերի վրա են աշխատում, հետագա…

3 hours ago