Լրահոս 24/7

ԵԱՏՄ-ում 2021 թվականի 11 ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1%–ով

 2021 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արդյունաբերական արտադրությունն աճել է 5,1 տոկոսով: Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոտնտեսական վերլուծության մեջ։

Մասնավորապես Հայաստանում աճը կազմել է 2,7%, Բելառուսում՝ 6,7%, Ղազախստանում՝ 3,3%, Ղրղզստանում՝ 3,4%, Ռուսաստանում՝ 5,2%:ԵԱՏՄ երկրները զգալիորեն ավելացրել են փոխադարձ առևտուրը` Հայաստանը՝ 27,4% – ով, Բելառուսը՝ 24,8% – ով, Ղազախստանը՝ 35,3% – ով, Ղրղզստանը՝ 30,4% – ով, Ռուսաստանը՝ 35,2% – ով:

Գյուղատնտեսական արտադրությունը նվազել է միության բոլոր երկրներում` Հայաստանում՝ 1.3% – ով, Բելառուսում՝ 4.4% – ով, Ղազախստանում ՝ 2.5% – ով, Ղրղզստանում՝ 4% – ով, Ռուսաստանում՝ 1.1% – ով (մասնավորապես Հայաստանում նվազել է բանջարեղենի արտադրությունը, Ռուսաստանում՝ հացահատիկի բերքը, ինչն ազդել է մեր հանրապետությունում ալյուրի և հացի գների վրա):

Հայաստանում անբարենպաստ տնտեսական իրավիճակն արտահայտվում է նաև նրանով, որ արագ աճում է ոչ թե արդյունաբերությունը, այլ շինարարությունը։ Շինարարության ոլորտի աճը նշված ժամանակահատվածում ՀՀ–ում կազմել է 14,9%, Ղազախստանում ՝ 6,2%, Ղրղզստանում՝ 13,3%, Ռուսաստանում՝ 5,5%, իսկ Բելառուսում կրճատվել է 14,8%–ով:

Վերջին մեկ տարվա ընթացքում գնաճը բարձր է եղել ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ այլ երկրներում։ 2021 թվականի նոյեմբերին 12–ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 9,6%, Բելառուսում՝ 10,3%, Ղազախստանում՝ 8,7%, Ղրղզստանում՝ 12,3%, Ռուսաստանում՝ 8,4%:ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա և գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ–ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Թիվ 1

Recent Posts

Ավանեսյանին Բաքվում դատապարտել են 16 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա…

2 hours ago

ԽՍՀՄ-ում կոմսոմոլը եղել է ՊԱԿ-ի դարբնոց. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Զավե՞շտ…

2 hours ago

Չինաստանը մեծապես շահել է Թրամփի քաղաքականությունից․ FP

Չինաստանը այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է օգտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, գրում…

2 hours ago

Հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի թվային համակարգով

2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս…

2 hours ago

Ռուսաստանն ունի կոշտ արձագանքման ծրագիր Արևմուտքում ակտիվների առգրավման դեպքում․ Նովակ

Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում,…

3 hours ago

Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ, պայմանագիր է քաղաքացու հետ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։…

4 hours ago