

Չինաստանում գիտնականները 164 մլն տարվա վաղեմություն ունեցող բրածո բույսում հայտնաբերել են ծաղկավոր բողբոջի ամենավաղ նմուշը։ Տեղեկությունը հայտնում է «Հայթեքը»։ Դրանցից ծաղիկներ են զարգանում, դրանց հակադրում են տերևային (վեգետատիվ) բողբոջներին, որոնցում միայն տերևներով ցողունի սաղմեր կան, և խառը բողբոջներին, որոնցում, ցողունից և տերևներից բացի, կան նաև ծաղիկների սաղմեր։ Այս բացահայտումը փոխում է գիտնականների պատկերացումները ծաղկավոր բույսերի առաջացման վերաբերյալ. ստացվում է` դրանք ի հայտ են եկել Յուրայի ժամանակաշրջանում, 145–ից 201 մլն տարի առաջ։
Չինաստանի Ներքին Մոնղոլիա շրջանում հայտնաբերած քարացած ծաղիկը 4.2 սմ երկարություն և 2 սմ լայնություն ունի։ Այն ունի ցողուն, տերևավոր ճյուղ, սոխուկավոր սաղմ և մոտ 3 մմ–անոց փոքր կոկոն։ Գիտնականները նոր տեսակն անվանել են Florigerminis jurassica։Բույսերի երկու հիմնական տեսակ գոյություն ունի` ծաղկավոր, որոնք հայտնի են որպես անգիոսպերմ բույսեր, և չծաղկող` գիմնոսպերմ։ Քարացուկի ծաղկի կոկոնն ու սաղմը վկայում են, որ F. Jurassica–ն անգիոսպերմ է եղել, ոչ թե գիմնոսպերմ, որը Յուրայի ժամանակաշրջանում գերիշխող բուսատեսակ է եղել։Մինչ օրս բրածոները ցույց էին տալիս, որ անգիոսպերմ բույսերը մինչև Կավճի ժամանակաշրջանը (66-145 մլն տարի առաջ) գոյություն չեն ունեցել։ Սակայն նոր քարացուկը հերքում է այս պնդումը։
Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա…
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Զավե՞շտ…
Չինաստանը այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է օգտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, գրում…
2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս…
Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում,…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։…