

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները, այդ թվում ՝ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հետ կապված հարցեր:
Նշվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը։Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի ընթացիկ նախագահությունը` քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում հետագա փոխգործակցության հեռանկարները:
Նիկոլ Փաշինյանի խնդրանքով Ռուսաստանի նախագահը հակիրճ տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության երաշխիքների շուրջ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ բանակցությունների ընթացքի մասին:
Բաքվի դատարանն օկուպացված Ստեփանակերտում իբր զինված սադրանք պլանավորելու համար Կարեն Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա…
Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Զավե՞շտ…
Չինաստանը այն երկրներից մեկն է, որն ամենաշատն է օգտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, գրում…
2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումը կիրականացվի բացառապես թվային համակարգով։ Այս…
Ռուսաստանը մշակել է Արևմուտքում սառեցված ակտիվների հնարավոր առգրավմանը արձագանքելու ծրագիր, և այն կիրականացվի անհրաժեշտության դեպքում,…
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում գրել է. «Պետբյուջեն մրցանակների ֆոնդ չէ։…