Արցախ

Արցախի Կոճողոտ գյուղում ավելի քան 50 երեխա խաղաղապահներից նվերներ են ստացել

ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ռուս խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները մարդասիրական ակցիայի շրջանակում նվերներ են հանձնել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների:

«Մարդասիրական ակցիա է իրականացվել Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։ 54 երեխա ստացել են նվերներ և 40 կգ կոնֆետ։ Այս շաբաթ նախատեսվում է նաև մարդասիրական ակցիա իրականացնել Մարտակերտի շրջանի մեկ այլ գյուղում», – ասել է ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը։

Ռուս խաղաղապահ զորախմբի Մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները բարերարների հետ 2022 թվականի առաջին եռամսյակում ավելի քան 30 մարդասիրական ակցիա կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի քաղաքների ու հեռավոր բնակավայրերի կարիքավոր բնակիչների համար:

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

13 mins ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

15 mins ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

5 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

5 hours ago