Լրահոս 24/7

Սեյրան Օհանյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է խուսափել արտաքին և ներքաղաքական գործընթացներից, որոնք կարող են առաջիկայում սկսվել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«ՀՀ նախագահի անգործունեության վերջին 3 տարվա դիտարկումները թույլ են տալիս եզրակացնելու, որ նա լիարժեք չի կարողացել կատարել իր պարտականությունները, որքան էլ որ իր տեքստում մեղադրի Սահմանադրությանը, իր ու ընտանիքի նկատմամբ վերաբերմունքին։ Նախագահը սահմանադրությամբ հանդիսանում է հանրապետության գլուխը, ու ինքն ուներ և՛ արարողակարգային, և՛ ուղղակի պարտականություններ Հայաստանի անվտանգության ու տարածքային ամբողջականության երաշխիք հանդիսանալու համար, բայց նա այդ ամենը չի արել»,– նշեց Օհանյանը` չբացառելով, որ կարող է Հայաստանի համար ոչ շահեկան փաստաթուղթ ստորագրվել։Նախագահը կարող էր իր ինստիտուտի շնորհիվ զսպող մեխանիզմ ձևավորել, որոնց շնորհիվ թույլ չէին տա բավականին լուրջ սխալներ կատարել, սակայն թերացել է իր պարտականությունները կատարելու հարցում։

«Ցավում եմ, որ նա հրաժարական է տվել դրսից, չգիտեմ պատճառն ինչ է եղել, իմ տեղեկություններով` առողջական խնդիր չունի։ Եթե նա ցանկանում է հայ ժողովրդի ապագային վերաբերող որևէ բան ապացուցել, ապա ընդհակառակը, պետք է լինի այստեղ և շարունակի իր գործունեությունը»,– նշեց Օհանյանը։

Դրա հետ մեկտեղ «Հայաստան» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ խմբակցությունը քննարկում կանցկացնի և կորոշի՝ առաջադրել իր թեկնածուին, թե ոչ: Նրա խոսքով՝ պետության ղեկավար պետք է ընտրվի մի մարդ, որը հարգված է ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում:

Հիշեցնենք` երեկ երեկոյան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց։ Նա նշել է, որ շատ երկար է մտածել և մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո որոշել է հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից: Ըստ Սարգսյանի` նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։

Հավելենք, որ հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Թեկնածու առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդը, իսկ այսօր ընդդիմադիր «Պատիվ ունեմ»-ի ու «Հայաստան» դաշինքի պատգամվորների թիվը մեկ քառորդից ավելի է։

Թիվ 1

Recent Posts

Հայաստանը կլիմայական ռիսկերը կառավարելու պատասխանատու վերաբերմունք ունի

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ԱՍԳ (Ազգային մակարդակով սահմանված գործողություններ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրենի…

2 mins ago

Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ընդլայնում է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի…

4 mins ago

Վճարի՛ր անկանխիկ, խուսափի՛ր հերթերից՝ վճարելով ավելի ցածր միջնորդավճար. ՆԳՆ

Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում մեկնարկած թվայնացման գործընթացի արդյունքում ՆԳՆ հաշվառման քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների…

5 mins ago

Կոպիրկինը Շիրակի մարզում է

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության…

10 mins ago

Անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ վերլուծություն կիրականացվի

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում անձնական տվյալների…

24 mins ago

40+10 հազար դրամ աջակցության շահառուների ցանկն ընդլայնվել է

ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական…

26 mins ago