Լրահոս 24/7

2021 թ–ին 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական բուժմանը

2021 թվականին ՀՀ պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել վիրավոր զինծառայողների վերականգնողական օգնությանը: Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը պարզաբանեց, որ ի սկզբանե այս ծրագրի համար նախատեսված է եղել 3 մլրդ 296 մլն դրամ։ Սակայն այս գումարն անընդհատ վերանայվել է, հետագայում միջոցներն ավելացվել են։

«Մենք ընդունել ենք ֆինանսավորման այս մեխանիզմը, որպեսզի լիարժեք կազմակերպենք վիրավոր զինծառայողների բուժումը»,–ասաց նա։

Արդյունքում պետբյուջեից 6 մլրդ 700 մլն դրամ է հատկացվել այս խնդիրների լուծման համար։ Ծրագրի շրջանակներում զինվորները կշարունակեն բուժում ստանալ։

Նա նաև պարզաբանեց, որ այս ծրագիրը ֆինանսավորման մեխանիզմով տարբերվում է այլ ծրագրերից։ Մասնավորապես, դրա ֆինանսավորումը օֆերտայի սկզբունքով է կազմակերպվում, այսինքն ծառայությունները մատուցելու կատարողականի հիմքով, և ֆինանսավորումը սահմանափակված չէ տարեկան բյուջետային շրջանակներով:

Թիվ 1

Recent Posts

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը:

Իրավիճակը բավարար չափով գնահատելու անկարողությունն է պատճառը, որ իշխանությունը չի ընդունում այս օրակարգը: Թիվ 1…

2 hours ago

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած մասը»

«Եվրոքվեն արդեն հավաքել է 55%-ից ավել,և խնդիր ենք դրել հաջորդ 15 օրվա ընթացքում հավաքել մնացած…

2 hours ago

Մասկն այսօր կներկայացնի առաջին ռոբոտաքսին

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկն այսօր կներկայացնի երկար սպասված ռոբոտաքսին։ Ըստ մտահղացման՝ դա կլինի ամբողջովին ինքնավար…

7 hours ago

Հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին

Tsuchinshan-Atlas անվանումով հսկայական գիսաստղ է մոտենում Երկիր մոլորակին։ Նրան հնարավոր կլինի տեսնել երկու-երեք շաբաթ՝ վաղը…

7 hours ago