Լրահոս 24/7

Արթուր Դավթյանը շարունակում է պաշտոնավարել․Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պաշտոնից հրաժարվելու մտադրություն չունի։ Տեղեկությունը հայտնում է նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը։«Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ Դավթյանը ամենայն հավանականությամբ չի պաշտոնավարի մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը՝ այս տարվա սեպտեմբերը:

Ըստ թերթի` իշխանության ներսում դատախազին փոխարինող են փնտրում դեռ անցյալ տարվանից: Պարբերականը նշել էր նաև, որ Դավթյանը քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի Դաշնություն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցներից մեկում էլ առաջարկել է իրեն Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան նշանակել:

«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բնականոն շարունակում է իր գործունեությունը, և այս պահին չկա դա անհնարին դարձնող որևէ հանգամանք։ Դեկան նշանակվելու կամ նմանատիպ որևէ զրույց ՀՀ գլխավոր դատախազը որևէ մեկի հետ չի ունեցել. գրված բամբասանքին նման մտավարժանքներով արժանահավատություն հաղորդելու փորձերը պրիմիտիվ են»,– գրել է Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է ՌԴ-ին քաղաքացիության հարցով դիմելուն, ապա, նրա խոսքով, այդ լուրը հերքել են դեռ 2021 թվականին, և արդեն հերքվածը կրկին հերքելու կարիք չկա:

Թիվ 1

Recent Posts

Համաշխարհային օվկիանոսի մակարդակն անսպասելիորեն բարձրացել է

Ամերիկյան տիեզերական գործակալության՝ NASA-ի մասնագետներն արձանագրել են, որ 2024 թվականին Համաշխարհային օվկիանոսի մակարդակի անսպասելի բարձրացել…

4 hours ago

Կատարը գազ կմատակարարի Սիրիա

Կատարը հայտարարել է Հորդանանի տարածքով Սիրիային օրական 2 մլն խորանարդ մետր բնական գազի մատակարարման մեկնարկի…

5 hours ago

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է երկօրյա մասնագիտական հավաք-խորհրդակցություն

Մարտի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ավարտվել է ՀՀ ՊՆ ֆինանսաբյուջետային վարչության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի…

5 hours ago

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար,…

5 hours ago

Մինչև խաղաղության համաձայնագիր չստորագրվի, կայունություն չի լինի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ գլոբալ կայունությունը քիչ հավանական…

5 hours ago

2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է

ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաքն Ապարանն է: Տիտղոսի ստանձնումը տեղի է ունեցել երիտասարդական մայրաքաղաքի հավաստագրի…

6 hours ago