ՀՀ նախագահի հրաժարականի հայտարարությունից պարզ է դառնում, որ Հայաստանը բարդ իրավիճակում է, առկա են նոր մարտահրավերների ռիսկեր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականին։Երեկ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ հրաժարական է տալիս նախագահի պաշտոնից:
«Այս 4 տարիների ընթացքում հանրապետության նախագահն, ըստ էության, այս իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնություններին լուռ կերպով աջակցել է: Փաստացի այս 4 տարիները ցույց տվեցին, որ նախագահն առավելապես դժգոհում էր իր լիազորություններից՝ առանց ամբողջությամբ իրացնելու այդ լիազորությունները։ Հանրապետության նախագահի ինստիտուտը կարող էր բավականին լուրջ կայանալ»,- ասաց Վարդևանյանը։
Նա որպես օրինակ նշեց, թե նախագահի լիազորություններն ավելի շատ են, քան Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, և մարդիկ տեսել են, թե ինչպիսի արդյունավետությամբ է աշխատում ՄԻՊ ինստիտուտը՝ ի պատիվ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանի, բայց նաև տեսել են, թե ինչքան իներտ և պասիվ է հանրապետության նախագահի ինստիտուտը:Վարդևանյանը հավելեց, որ նախագահի ինստիտուտը չի կայացել հենց Սարգսյանի պասիվության և իներտության պատճառով:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…
Ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարած Մանե Թանդիլյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ռուբեն Վարդանյանի…