Լրահոս 24/7

Զանգեզուրի կոմբինատը ՀՀ ամենախոշոր հարկատուն է

Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2021 թվականի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ու նրանց վճարած հարկերի ցանկը, որի առաջին հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է. ԶՊԿ–ն տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 48 մլրդ 842 մլն դրամ։

Հետաքրքրական է, որ կոմբինատը տարվա առաջին 3 եռամսյակում` հունվար–սեպտեմբեր ամիսների ընթացքում, ՀՀ խոշոր հարկատուների ցանկում մշտապես զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «Գազպրոմ Արմենիայից» հետո։ Եվ միայն տարեվերջին` չորրորդ եռամսյակում է գլխավորել հարկատուների ցանկը` շուրջ 1 մլրդ դրամով գերազանցելով «Գազպրոմ Արմենիայի» վճարած հարկերի չափը։ Սա թերևս համաշխարհային շուկայում պղնձի գնի անկասելի բարձրացման հետևանք է։

«Գազպրոմ Արմենիան» այս տարվա ընթացքում 47 մլրդ 825 մլն դրամի հարկ է վճարել բյուջե։Երրորդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է (42 մլրդ 656 մլն դրամ), չորրորդը` «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը 42 մլրդ 157 մլն դրամ հարկ է վճարել բյուջե։Ավանդաբար խոշոր հարկատուների տասնյակում են շարունակում մնալ «Գեոպրոմայնինգ Գոլդ» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները` համապատասխանաբար 20.8 և 20.3 մլրդ դրամ հարկային մուտքերով։Խոշոր 10 հարկատուների շարքում են նաև հեղուկ վառելիքի շուկայի խոշոր ընկերությունները`«Ֆլեշը» (18,1 մլրդ) և «Սի Փի Էս օյլ»–ը (15,4 մլրդ)։

Կապի օպերատորներից խոշորների տասնյակում է միայն «ՄՏՍ Հայաստանը»` 15.7 մլրդ դրամ տարեկան հարկերով։Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «ԹԵՂՈՒՏ» հանքարդյունաբերող ընկերությունը, որն այս տարվա ընթացքում 15.3 մլրդ դրամի հարկ է մուծել պետությանը։

Նշենք, որ ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողները միասին 2021թ.–ի ընթացքում ավելի քան 1 տրիլիոն 206 մլրդ դրամ հարկ են վճարել պետական բյուջե:Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 989 մլրդ 980 մլն դրամ, մաքսային մարմին կատարված վճարումները` ավելի քան 216 մլրդ 881 մլն դրամ։

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

4 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

6 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

7 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

7 hours ago