Լրահոս 24/7
01.02.2022

Նյույորքյան առցանց ամսագիրը պատմել է նկարիչ Սեմ Չաքալյանի մասին

Նյույորքյան առցանց ամսագիրը պատմել է նկարիչ Սեմ Չաքալյանի մասին

Նյու Յորքում հրատարակվող «Hyperallergic» առցանց ամսագիրը «Հիշելով ականավոր նկարիչ Սեմ Չաքալյանի ժառանգությունը» վերնագրով հոդվածում պատմել է նրա կյանքի և ուսուցման ոչ ավանդական մեթոդների մասին:

«Սեմ Չաքալյանը ձգտում էր նկարիչներ ձևավորել, ոչ թե պարզապես նկարչության կանոնները փոխանցել նրանց։ Նրա ուսուցման մեթոդները հասնում էին ինքնաճանաչման՝ բացահայտելով նորանոր եզրեր»,-գրում է հրապարակման հեղինակ Ջոն Սիդը։

Չաքալյանը հաճախ չափազանց կոշտ, անգամ կոպիտ էր վարվում իր ուսանողների հետ։ Բայց նրանք, ովքեր դիմանում էին նրա քննադատությանը հետագայում շատ երախտապարտ էին լինում նրան։Սեմ Չաքալյանը ծնվել է Շանհայում 1929 թվականին։ Նրա հայրը երկու եղբայրների հետ ֆրանսիական ոճի հացի փռերի ցանց է հիմնադրել, որը մեծ հաջողություն է ունեցել։

Նկարչի մայրը մահացել է, երբ Սեմը դեռ երեխա է եղել, և փոքրիկին դաստիարակել է չինացի խորթ մայրը, որը շատ է սիրել նրան։ Ճապոնա-չինական պատերազմից հետո, 1947 թվականին Սեմը խորթ մոր և երկու եղբայրների հետ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո։DuboceAvenue-ում ստուդիա բացելով` նա մինչև կյանքի վերջն ապրել և աշխատել է այնտեղ։ Նույն ստուդիայում էլ ցուցադրվել են նրա` աբստրակտ իմպրեսիոնիզմի ոճով աշխատանքները։1962 թվականին կայացել է նրա անձնական ցուցահանդեսը Դը Յանգի թանգարանում։ 1966 թվականին Չաքալյանը մշտական աշխատանքի է տեղավորվել Սան Ֆրանցիսկոյի Գեղարվեստի ինստիտուտում, որտեղ դասավանդել է շուրջ 35 տարի։

Սեմ Չաքալյանի աշխատանքները հաճախ են ցուցադրվել նրա կյանքի ընթացքում, իսկ 1978 թվականին Կալիֆոռնիայի Օքլենդի արվեստների թանգարանը լիարժեք հետահայաց ցուցադրություն է կազմակերպել։Նկարիչը մահացել է 2004 թվականին։ Այսօր նրա «Hitwood. ստեղծագործությունը (1977թ․) զարդարում է Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանի երկրորդ տերմինալը։ Այս ստեղծագործության դիմաց հաճախ են կանգ առնում նրա ընկերներն ու նախկին ուսանողները։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է