Լրահոս 24/7
22.04.2026

Ի՞նչ եմ ասել ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն. Թաթոյան

Ի՞նչ եմ ասել ԵՄ դեսպանին ուղղված նամակում, ի՞նչ նկատի ունեմ, երբ ասում եմ՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն. Թաթոյան

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նամակ է հղել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին՝ հակազդելու հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին Ադրբեջանի միջամտությանը։ Այսօր նա մանրամասնում է, թե ի՞նչ նկատի ունի, երբ ասում է՝ ՀՀ ընտրություններում Ադրբեջանն ունի իր թեկնածուն։

«Պետք է հակազդել հունիս 7-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններին ադրբեջանական անօրինական միջամատությանը։

Ի՞նչ նկատի ունեմ։

Վերջին ժամանակներս ադրբեջանական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ադրբեջանի նախագահի, ՊՆ վերահսկողության ներքո գտնվող լրատվամիջոցներ հայտարարում են, որ պետք է ամեն ինչ անել, որ Հայաստանում իշխանությունը մնա այն ուժերի ձեռքում, որոնց գործունեությունը համահունչ է Ադրբեջանի ռազմավարական նպատակներին։ Դրանից բացի ահաբեկում են հայ ժողովրդին, սպառնում են պատերազմով, նշում են՝ տարածքային նոր պահանջներ կներկայացնեն, ակնհայտորեն նկատի ունենալով այն, որ պետք է ամեն ինչ անել վերընտրվի Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն։

Քանի որ Եվրամիությունը հայտարարել է, որ ունի գործիքակազմ արտաքին միջամտությունների դեմ պայքարում, մասնավորապես պայքարելու է Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտության դեմ, ԵՄ պավիրակության ղեկավարին ուղղված նամակով երկու հարց եմ բարձրացրել՝ պետք է հայտարարել, որ կա Հայաստանում Հայաստանի ընտրություններին ադրբեջանական միջամտություն, դատապարտել այդ միջամտությունը, ընդլայնել ԵՄ գործիքակազմը, որով ընթացիկ վերահսկողություն կսահմանվի նաև ադրբեջանական միջամտության դեմ, որ կանխվեն բոլոր փորձերը։

Եթե պայքար ենք տանում ընտրություններին արտաքին միջամտության դեմ, ապա այդ մոտեցումը պետք է լինի հավասար, տարածվի բոլոր երկիրների վրա ու բոլոր այն դեպքերի վրա, երբ կա նման միջամտություն»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է