Արցախում հունվարի 31-ին կատարվել է 155 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2064 քաղաքացու հետազոտություն, որից 206-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

















