ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է իտալացի ներդրողների հետ։ Ինչպես հայտնում է նախարարը, իտալական մի քանի ընկերություններ նախատեսում են Հայաստանում նոր արտադրական ընկերություններ հիմնել։Այսպես. 1972թ–ից ձկնաբուծությամբ զբաղվող Agroittica ընկերությունը պլանավորում է Հայաստանում 25 մլն եվրոյով կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն` Արմավիրի մարզում։
2007թ–ից ի վեր արևային վահանակների արտադրությամբ համաշխարհային ճանաչում ձեռք բերած Torri Solare ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում արևային վահանակներ արտադրող ընկերություն հիմնել։Mea իտալական ընկերությունը Հայաստանում մտադիր է ներդնել մոտ 30 մլն եվրո և հիմնել տավարաբուծական խոշոր ֆերմա։ Ինչպես հայտնում է Քերոբյանը, անասնապահական ընկերությունը միաժամանակ մտադիր է նաև բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ զբաղվել ու կառուցել ժամանակակից սպանդանոց։
Անասնապահությամբ զբաղվող Cinausero Unika ընկերությունը նախատեսում է Հայաստանում հիմնել խոշոր խոզաբուծական ֆերմա։ Նախարարը հայտնում է, որ Իտալիայում գտնվող այդ ընկերության ֆերմայում ներկա պահին աշխատում է ընդամենը 3 մարդ, որոնք բուծում են 15 000 գլուխ խոզ։Հիշեցնենք` փետրվարի 3-ին, կառավարութւյան նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում Վահան Քերոբյանը վստահեցրել էր, որ խոստացված ներդրումները Հայաստանում արվում են։ Էկոնոմիկայի նախարրը խոստացել էր նաև կոնկրետ փաստեր ներկայացնել։
Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…
Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…