Արցախ
04.02.2022

ԵՄ-ն լռելյայն հավանություն է տալիս հայկական մշակույթի ցեղասպանությանը․Figaro-ի փոխտնօրեն

ԵՄ-ն լռելյայն հավանություն է տալիս հայկական մշակույթի ցեղասպանությանը․Figaro-ի փոխտնօրեն

Լիակատար և համընդհանուր լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է հայկական ժառանգության մշակութային ցեղասպանություն իրականացնել Արցախում։ Twitter-ի իր էջում այդ մասին գրել է ֆրանսիական խոշորագույն թերթերից մեկի՝ Le Figaro-ի գլխավոր խմբագրի տեղակալ Ժան-Քրիստոֆ Բյուրիսոնը։

«Դրան ոչ ոք չի արձագանքում, այդ թվում՝ Ֆրանսիայի կառավարությունն ու ՅՈւՆԵՍԿՕ-ն, իսկ Եվրամիությունը գոհունակությամբ հայտարարում է Բաքվի հետ էներգետիկ գործընկերության մասին»,– ավելացրել է նա՝ կցելով ԵՄ եվրոպական քաղաքականության և հարևանության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարխելիի վերջին գրառումներից մեկը։

Փետրվարի 3-ին Բաքու այցելած Վարխելին հայտարարել էր, որ «լավ հանդիպում» է ունեցել Հիքմեթ Հաջիևի (Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչի) հետ: Հարավային գազային միջանցքի վերաբերյալ խորհրդատվական խորհրդի նիստից առաջ կողմերը զրուցել են ԵՄ-ի և Ադրբեջանի էներգետիկ գործընկերության մասին, քննարկել են «էներգետիկ անվտանգության կարևորությունը» և ԵՄ աջակցության հնարավորությունները։Այնուհետև Բյուրիսոնը հղում է արել ադրբեջանական պարբերականներից մեկին, որը հայտնում է` Ադրբեջանը «աշխատանքային խումբ» է ստեղծում Ղարաբաղում այսպես կոչված «ալբանական ժառանգությունը» վերականգնելու համար։

«Ադրբեջանն ուզում է ոչնչացնել հայկական մշակույթի հետքն Արցախում (Լեռնային Ղարաբաղում)՝ ալբանական ուրվականային մշակույթի վերականգնման պատրվակով, որը իբր ջնջել են հայերը։ Ծրագրված մշակութային ցեղասպանություն է»,-գրել է նա։

Բյուրիսոնը շեշտել է, որ Ադրբեջանը նույնն արել է 20 տարի առաջ Ջուղայում (Նախիջևան), որտեղ 3000 միջնադարյան խաչքար է լիովին ոչնչացրել։

Մեզ կարող եք հետևել նաև Instagram-ում։

Լրահոս
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
16:10
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար. Մարուքյան
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
15:52
Լիտվան հայտնել է ՌԴ Կալինինգրադի մարզի սահմանի մերձակայքում ՆԱՏՕ ռազմական տեխնիկայի տեղաշարժի մասին
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
15:38
Կինը չպետք է կանգնի ընտանիքի և կարիերայի միջև ընտրության առաջ․ Լուսինե Սարգսյան
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
15:03
Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
14:48
Իսպանիայում անտառային հրդեհները հասել են արտակարգ մակարդակի
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
14:28
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
14:14
Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին տեղեկությունները
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
13:50
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
13:40
Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
13:23
Առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում չունենք. Սուրենյան
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ
13:11
2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ